Փաշինյանի անձնական պաշտպանության տակ ոչ թե տաքսիստն է, այլ տրանսները. Կոնստանտին Տեր-Նակալյան
Նիկոլ Փաշինյանի անձնական պաշտպանության տակ ոչ թե տաքսիստն է, ոչ թե իր հանապազօրյա հացը վաստակող մարդն է, այլ տրանսները։ Այս մասին այսօր՝ մարտի՝ 27–ին, լագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ադեկվադ» կուսակցության վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանն՝ անդրադառնալով արտակարգ դրության օրերին կառավարության կողմից օրավարձով աշխատողներին համապատասխան օժանդակություն չտրամադրելուն։
«Այդ պահուստները 2.8 միլիարդ, որ Նիկոլն ասում է, չգիտեմ, ոնց որ հոր տնից է բերել, ինքնանպատակ չի, հենց նման ճգնաժամային պահերի համար է նախատեսված։ Նախ պետք է կարգավորել օրավարձով ապրող մարդկանց օրվա հացի խնդիրը։ Փաշինյանի պաշպանության տակ տրանսերն են, համենայնդեպս միակ հրապարակային պաշտպանության հայտարարությունը, որ արվել է Նիկոլ Փաշինյանի կողմից, վերաբերվել է Մել Դալուզյանին։ Պարզվում է, որ իր իրավունքներն ավելի կարեւոր են մեր պետության ղեկավարի աչքին, քան տասնյակ ու հազարավոր այ մարդկանց, ում բախտ չի վիճակվել տրանս լինելու»,– ասաց Տեր-Նակալյանը։
Նրա խոսքով պետք է քննարկել թե կոնկրետ ինչ քայլեր պետք է արվեն. «Վաղը Նիկոլ Փաշինյանը չկա, նստում է Աննա Հակոբյանի հետ փախնում է երկրից, կորոնավիրուսը չի ներծծվելու գնա, ոչ էլ դրա տնտեսական հետեւանքները, պետք է քննարկենք ինչ է պետք անել ստեղծված իրավիճակում»։


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը