«Ադրբեջանը կորոնավիրուսի դեմ պայքարն օգտագործում է ընդդիմադիրներին լռեցնելու համար». ԵԽԽՎ համազեկուցողներ
«Ադրբեջանը կորոնավիրուսի դեմ պայքարն օգտագործում է ընդդիմադիրներին լռեցնելու համար», - հայտարարել են ԵԽԽՎ համազեկուցողները, զգուշացնելով` դա կարող է բացասաբար ազդել Բաքվի անդամակցության վրա:
«Ես զարմացած եմ և ցնցված համաճարակը սեփական իշխանության ամրապդնմանը ծառայեցնելու` Ադրբեջանի կառավարության ամոթալի քայլերից», - հայտարարել է Վեհաժողովի բրիտանացի պատգամավոր Ռոջեր Գեյլը:
Մեկ այլ համազեկուցող` Ավստրիայի ներկայացուցիչ Ստեֆան Շեննակն էլ պնդել է. «Քաղաքական բազմակարծությունն ու խոսքի ազատությունը առավել կարևոր են հենց արտակարգ դրության պայմաններում, որպեսզի երաշխավորվի տեղեկությունների տարածումն ու ազատ քննարկումը հանրության շրջանում»:
Քննադատությունը հնչել է Ադրբեջանի նախագահի վերջին ելույթից հետո, որտեղ Իլհամ Ալիևը «հինգերորդ շարասյուն» էր որակել ընդդիմադիր ուժերին, և պնդել, թե նրանց «սադրիչ քայլերի կանխարգելումը դառնում է պատմական անհրաժեշտություն»: Ուղերձից հետո մի քանի օրվա ընթացքում, իրավապահները երեք ընդդիմադիր գործչի են ձերբակալել, ըստ իրավապաշտպանների, շինծու մեղադրանքներով:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ