Կինը մտել է առևտրի կենտրոն և միտումնավոր հազացել մթերքի վրա. խանութն ավելի քան 35 000 դոլարի ապրանք է դեն նետել (լուսանկարներ)
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի դատախազությունը քննում է մի գործ, ըստ որի՝ մի կին խանութում միտումնավոր հազացել է թարմ մթերքի վրա: Այս մասին հայտնի է դառում առևտրի ցանցի՝ ֆեյսբուքյան պաշտոնական էջի գրառումից։
Դեպքը տեղի է ունեցել Հանովեր քաղաքի խանութներից մեկում, որի տնօրինության խոսքով՝ միջադեպի հետևանքով խանութին հասցված վնասը գերազանվում է 35 հազար դոլարը։
«Մենեջերը մեզ տեղակացրել է, որ մի կին մտել է խանութ և սկսել միտումնավոր հազալ թարմ մթերքի, ինչպես նաև այլ առանձին բաժիններում հացի, մսի և մթերային այլ ապրանքներ վրա»,- ասվում է հաղորդագրությունում։
Հայտնի է, որ խանութի աշխատակիցները կորոնավիրուսի համավարակի հետևանքով անվտանգության կանոնների պահպանման շրջանակներում ստիպված են եղել դեն նետել ապրանքները, որոնց վրա, հնարավոր է՝ կնոջ թուքը հայտնված լիներ։ Բացի այդ, աշխատակիցները ստիպված են հավելյալ ախտահանում իրականացնել բոլոր այն հատվածներում, որտեղով անցել է կինը:
«Մենք ստուգում ենք՝ արդյոք ապահովագրությունն այս վնասը կհատուցի, սակայն բոլոր դեպքերում մյուս տարի ստիպված կլինենք բարձրացնել ապրանքների գները»,- պարզաբանել են խանութից։
Իրավախախտին բռնել են խանութի աշխատակիցները, այնուհետև փոխանցել նրան ոստիկանությանը։ Նախատեսվում է, որ կնոջից COVID-19 առկայությունը ստուգող թեստ կվերցնեն։
Ջոն Հոփկինսի անվան համալսարանի տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ-ում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման առնվազն 70 000 դեպք, որից 1070-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է 619 մարդ։ Փենսիլվանիա նահանգում գրանցվել է վարակման 1687 դեպք, որից 16-ը՝ մահվան ելքով։
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 532 263-ի, որից 24 090-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է 124 349 մարդ։


















































Սոցիալական ցանցերը հեռացրել են կորոնավիրուսի ենթադրյալ դեղի եւ դիմակներ չկրելու մասին Թրամփի գրառումը
«Հեռավար կրթությունը սարսափելի է. դպրոցներն աշնանը պետք է վերաբացվեն». Թրամփ
ԱՄՆ-ում փողոցային բողոքի ակցիաները COVID-19-ով վարակման դեպքերի աճի չեն հանգեցրել
«Եթե հենց այս պահին դադարեցնենք մարդկանց թեստավորումը, որևէ հիվանդ չենք ունենա». Թրամփ
ԱՄՆ նախագահը հայտարարել է տնտեսական ճգնաժամը, կորոնավիրուսն ու ռասայական անհավասարությունը հաղթահարելու մասին
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը