Արցախի տեղեկատվական շտաբի հայտարարությունը՝ տեղական արտադրության հաշվին պարենային ապահովվածության մասին
Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկանք է հրապարակել, որտեղ տեղեկացնում է 2020թ. տեղական արտադրության հաշվին նվազագույն պարենային զամբյուղում ներառված որոշ պարենամթերքների ապահովվածության մասին:
Տեղեկանքում մասնավորապես, ասվում է.
«2020 թվականի բերքի տակ կատարված ավելի քան 70 000 հա աշնանացանը, որից ցորեն՝ 32 500 հա, գարի 38 000 հա, ինչպես նաև նախատեսվող շուրջ 21 000 հա գարնանացանը (առանց բանջարեղենի և կարտոֆիլի) հիմք են տալիս համոզմունք հայտնել, որ հիմնական պարենամթերքի տեսակների մասով 2020 թվականի արդյունքներով ունենալու ենք ինքնաբավության բարձր մակարդակ, իսկ որոշ ապրանքների մասով ինքնաբավության շեմից կրկնակի և եռակի ավելի, (աղյուսակը՝ ստորև):
Հաշվի առնելով հնդկաձավարի ինքնաբավության մակարդակի ցածր շեմը, արդեն քայլեր են ձեռնարկվել լրացուցիչ 800 հա հնդկաձավարի ցանքս կատարելու մասով, որի աշխատանքները սկսված են:
Բանջարեղենի և կարտոֆիլի ինքնաբավության շեմը բարձրացնելու նպատակով գյուղատնտեսության նախարարությունը մշակում է պետական աջակցության չափը. կարտոֆիլի դեպքում՝ 150 000 ՀՀ դրամից, իսկ բանջարեղենի դեպքում՝ 200 000 ՀՀ դրամից 300 000 ՀՀ դրամի դարձնելու նախագիծ:
Անասնաբուծական ծագման մթերքների ինքնաբավության մասով կանխատեսվում է 98%-ի շրջանակներում ինքնաբավություն:
Հարկ է նշել, որ Արցախում բուծվող անասնագլխաքանակի համար կերային բազա ձևավորելու նպատակով մշակվող կերային մշակաբույսերի՝ եգիպտացորենի, կորնգանի, առվույտի և գարու կատարված և պլանավորվող ցանքատարածքներից միջին բերք ստանալու դեպքում ունենալու ենք 110 %-ի չափով ինքնաբավություն:


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել