Տիգրան Ուրիխանյանն առաջարկում է առնվազն եռամսյա վարկային արձակուրդ տալ բոլոր ֆիզիկական անձանց
ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր՝ մարտի 25-ին, շրջանառության մեջ է դրել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը, որոնցով արտակարգ դրության եւ սահմանափակումների ժամանակ օրենքի ուժով պետք է տրվի առնվազն եռամսյա վարկային արձակուրդ բոլոր ֆիզիկական անձանց:
Որպես հիմնավորում Ուրիխանյանը նշել է հետեւյալը.
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում» լրացումների անհրաժեշտությունը պայմանավորված է օրենսդրական բացով, որն ակնառու է դարձել Հայաստանի Հանրապետությունում այս օրերին ստեղծված իրավիճակում: Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման հետեւանքով հայտարարվել է արտակարգ դրություն բնակչության պաշտպանության, կանխարգելիչ այլ աշխատանքների եւ միջոցառումների ժամանակին, պատշաճ, օպերատիվ, արդյունավետ կազմակերպման եւ իրականացման անհրաժեշտությունից ելնելով:
Խստացվել եւ սահմանափակվել է տարբեր կազմակերպությունների, ձեռնարկությունների եւ անհատների աշխատանքները, որի հետեւանքով բազմաթիվ մարդիկ զրկվել են իրենց եկամտի աղբյուրներից: Գաղտնիք չէ, որ մեր երկրում գրեթե յուրաքանչյուր չափահաս մարդ հանդիսանում է վարկառու, իսկ ստեղծված պայմաններում վարկային պարտավորությունների կատարումը դառնում է վերոնշյալ խոցելի խմբերի համար ուղղակի անհնար: Այդ է պատճառը, որը ներկայացնում եմ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը, ըստ որոնց արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ օրենքի ուժով վարկառու ֆիզիկական անձանց կտրամադրվի առնվազն եռամսյա վարկային արձակուրդ, փաստացի այս արտոնությունը դարձնելով օրենքի պահանջ` չթողնելով այն միայն բանկերի կամ վարկային կազմակերպությունների հայեցողությանը եւ բարի կամքի դրսեւորմանը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է