Brent ապրանքանիշի նավթի գինն ընկել է` հասնելով 25,01 դոլարի
Լոնդոնի ICE բորսայում աճուրդի ժամանակ Brent ապրանքանիշի նավթի գինն ընկել է 7,9 տոկոսով` բարելի համար հասնելով 25,01 դոլարի: Այս մասին հայտնում է lenta.ru-ն` երևանյան ժամանակով ժամը 02:16-ի տվյալներին հղումով:
WTI նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը նվազել է 7,5 տոկոսով և կազմել 21,06 դոլար մեկ բարելի համար:
Նշվում է, որ նավթի գնանշանները բացասական են արձագանքում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թվի աճի և վարակման նոր օջախների մասին լուրերի ֆոնին:
Նավթի գնանկումը սկսվել է մարտի սկզբին` նավթի արդյունահանման կրճատման մասին ՕՊԵԿ+-ի համաձայնագրից Ռուսաստանի ու Սաուդյան Արաբիայի դուրս գալուց հետո:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է