Մի արեք քայլեր, որոնց համար պատասխան եք տալու, մի արեք քայլեր, որոնց հիմքում դրված է Արցախի կործանումը
Հարգելի ընկերներ, Խնդրում եմ այս կոչս մաքսիմալ տարածել
Դիմում եմ Արցախում բնակվող մեր հայրենակիցներին,
Վերջին օրերին հետևելով Արցախում Նախագահական ընտրությունների շուրջ զարգացումներին՝ շատ լուրջ մտահոգվելու տեսարաններ եմ տեսնում։ Թեկնածուներից մեկը անցել է այսպես կոչված «հեղափոխական», իսկ իրականում պետությունը կործանող պայքարի մեթոդների։ Սա առաջին հերթին դավաճանություն է սեփական ժողովրդի հանդեպ։ Այդ քայլերով դու քեզ չէ, որ վտանգում ես, այլ լուրջ մարտահրավեր ես նետում Արցախի ողջ բնակչությանը։ Այսպես կոչված սորոսական տականքները անցել են գործի և անում են ամեն ինչ՝ վիճակը ապակայունացնելու համար։ Որպես հայ, շատ մեծ ցավ եմ ապրում, որ նման մարդիկ գոյություն ունեն մեր հասարակության մեջ։ Պատերազմական ժամանակներում նման մարդկանց առանց մեկ վայրկյան իսկ մտածելու պատին դեմ կտային։ Բայց դե մենք դեմոկրատիա ենք խաղում և պետք է հետևենք որոշ կանոնների։
Մի արեք քայլեր, որոնց համար միանշանակ պատասխան եք տալու, մի արեք քայլեր, որոնց համար շատ երկար եք փոշմանելու, մի արեք քայլեր, որոնց հիմքում դրված է Արցախի կործանումը։ Մի մոռացեք, որ Արցախը մեր բոլորիս սրբությունն է, մեր հայրենիքը, մեր դարեր սպասված հաղթանակը և մեր ինքնությունը։
Անհապաղ սաստեք ձեր կուսակիցներին և աջակիցներին։ Մի ներքաշեք նրանց ձեր ճահիճը, որից դուք այլևս ելք չունեք։ Արցախում հեղափոխություն չի լինելու և վերջ։
Հարգելի Արցախում բնակվող մեր հայրենակիցներ, մի տրվեք սադրանքների, քանզի այդ ամենի հիմքում դրված է ոչ թե ձեր շահը, այլ երկիրը կործանելու ծրագիր։ Եղեք սթափ և խոհեմ, ինչպես և միշտ եղել եք։
Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...