«Աշխարհը կանգնել է արմատական փոփոխությունների նոր դարաշրջանի շեմին». Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ արևմտյան երկրները պատրաստ չեն կորոնավիրուսի համաճարակին և որ աշխարհը կանգնել է քաղաքական և տնտեսական արմատական փոփոխությունների շեմին: Այս մասին տեղեկացնում է «Հուրրիյեթ» պարբերականը:
«Արևմուտքի երկրները համաճարակից տուժածներին թողել են ճակատագրի հույսին և իրենց պահում են «ով կարող է, նա էլ թող ապրի» սկզբունքով: Այնտեղ տարիներով հոգ չեն տարել իրենց քաղաքացիների մասին, գլխավոր պետական ծառայությունները տրվել են մասնավոր հատվածի ղեկավարմանը: Այժմ եվրոպական երկրները սկսել են ազգայնացնել դրանք»,-ասել է Էրդողանը մամուլի ասուլիսի ժամանակ:
Թուրք ղեկավարն ընդգծել է նաև, որ տնտեսական, քաղաքական և հասարակական ոլորտում աշխարհը կանգնել է արմատական փոփոխությունների նոր դարաշրջանի շեմին:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ