Լիմոնովն Արցախում` հերոսների կողքին, հուղարկավորվելու ցանկություն էր հայտնել
Մարտի 17-ին Ռուսաստանում մահացել է գրող և քաղաքական գործիչ Էդուարդ Լիմոնովը, որը հաճախ էր անդրադառնում Արցախյան հակամարտության ու Հայկական հարցին:
2017 թվականի ամռանը ռուս գրող և քաղաքական գործիչ Էդուարդ Լիմոնովը այցելել էր Արցախ, գրում է rusarminfo.ru կայքը:
Արցախ կատարած իր այցերից մեկից հետո Լիմոնովը հոդված էր գրել, որում նշել էր, որ այնտեղի հայերը շատ ավելի մոտ են ռուսներին, քան շատ սլավոնական ազգեր ու երկրներ և որ Ռուսաստանը պետք է աջակցի նրանց:
Գրողի կարծիքով՝ ճանաչելով Արցախի անկախությունը՝ Ռուսաստանը «կարող է լավ ապրել և ուղիղ կապ հաստատել Իրանի հետ»:
Արցախ այցելելուց հետո Լիմոնովը ներառվել էր Ադրբեջանի արտգործնախարարության «սև ցուցակում»:
2018 թվականին լույս է տեսել Լիմոնովի «Մոնղոլիա» խորագրով լրագրողական վեպը, որի գլուխներից մեկը կոչվում է «Գյուլիստան»: Այստեղ նա խոսում է Ղարաբաղի հայերի մասին:
«Հավատի եղբայրները կարող են ոչ թե ավելի պակաս, այլ ավելի մեծ եղբայրներ լինել Ռուսաստանի համար, քան արյունակից եղբայրները»,-գրել է Լիմոնովը:
Մահվանից մեկ տարի առաջ` 2019 թվականի փետրվարին Լիմոնովը իր բլոգում գրառում էր կատարել, գրելով, որ ցանկանում է թաղված լինել Արցախում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Լիմոնովը 77 տարեկան էր: Նշվում է, որ հոկտեմբերին նրան հոսպիտալացրել էին առողջական խնդիրների պատճառով:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...