Ոսկու արժեքն ընկել է մոտ 3 տոկոսով
Երեքշաբթի ոսկու արժեքն ընկել է մոտ 3 տոկոսով, մյուս թանկարժեք մետաղների արժեքը նույնպես շարունակում է անկում ապրել, քանի որ արագորեն տարածվող կորոնավիրուսից գլոբալ տնտեսական վնասի հետ կապված մտահոգությունները ներդրողներին դրդել են վաճառել ֆիզիկական ակտիվների մեծ մասը, փոխանցում է Reuters-ը:
«Ներդրողները ատում են անորոշությունը, բայց այս պահին մենք բոլորովին կուրորեն ենք շարժվում: Հենց դա է այդքան մեծ խուճապի ու ցնցումների պատճառը շուկաներում»,- ասել է OANDA-ի վերլուծաբան Քրեյգ Էրլամը:
15:15-ի դրությամբ, ոսկու սպոտային արժեքը նվազել է 2.8 տոկոսով եւ կազմել 1 471.9 դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց: Պալադիումի արժեքը նվազել է 1.75 տոկոսով եւ կազմել 1 589.0 դոլար մեկ ունցիայի դիմաց: Պլատինը կորցրել է 5.27 տոկոս`իջնելով մինչեւ 628.30 դոլար: Արծաթի գինը նվազել է 5.89 տոկոսով եւ կազմել է 12.14 դոլար` հասնելով 2009 թվականից ի վեր ամենացածր մակարդակի:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց․ ուր դիմել
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է