Ինչպես է ստացվում, որ բացարձակապես առողջ մարդը հայտնվում է այս վիճակում․ Հայկ Ալումյանը՝ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակի վատթարացման մասին (տեսանյութ)
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հանդես եկավ ճեպազրույցով։
Հայկ Ալումյանը նշեց, որ իրենց պատշաճ ձևով չեն ծանուցել, որ դատական նիստը տեղի չի ունենալու։ Ալումյանը նաև անդրադարձավ Ռ․ Քոչարյանի առողջական վիճակին՝ նշելով, որ դեռ հարց է՝ ինչպես է ստացվում, որ բացարձակապես առողջ մարդը հայտնվում է այս վիճակում։
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը վատառաղջ լինելու պատճառով չի կարող վարել սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով այսօր նշանակած հերթական նիստը։
Հիշեցնենք, որ այսօր պետք է քննարկվեր Ռ․ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը, ինչը տեղի չունեցավ դատավոր Աննա Դանիբեկյանի վատառողջության պատճառով։
Հիշեցնենք նաև, որ Ռ․Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավությամբ փոխելու առաջարկով հանդես էին եկել ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել