Հետեւեք մասնագիտական խորհուրդներին, սակայն, աղո՛թքը պետք է դառնա մղիչ ուժը մեր կյանքի. Արամ Ա կոթողիկոսի պատգամը
Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վերաբերյալ պատգամով հանդես է եկել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը:
Նրա պատգամավորմ ասվում է.
«Ցնցված է ողջ աշխարհը: Տագնապը, խուճապը ու անորոշությունը դարձել են տիրական ներկայություն բոլո՛ր երկրամասերից եւ բոլո՛ր ազգերի կյանքից ներս: Գիտնականներ, բժիշկներ, պետական թե կրոնական պատասխանատուներ, յուրաքանչյուրն իր ոլորտում, փորձում են կասեցնել կորոնավիրուս կոչվող ժահրի պատճառած համաճարակը: Սակայն, հակառակ տարվող հետեւողական աշխատանքներին, փաստորեն, համաճարակը սարսափ ու մահ է սփռում ամե՛ն տեղ:
Մենք, խորապես մտահոգ ենք մեր ժողովրդի զավակների նկատմամբ եւ մոտիկից հետեւում ենք Հայաստանի եւ Սփյուռքի գաղութներում ստեղծված մթնոլորտին: Իր դարավոր պատմության ընթացքին ահավոր փոթորիկներ անցած մեր ժողովուրդը դարձյալ գտնվում է նոր փորձանքի դեմ հանդիման: Հարկ է լինել իրապաշտ, խոհեմ եւ զգույշ: Հարկ է անհատական եւ հավաքական ճիգով ու պատասխանատու մոտեցումով դիմագրավել այս վտանգալից տագնապը:
Արդ, հայրական կոչ ենք ուղղում մեր սիրելի զավակներին.
1) Յուրաքանչյուր հայ, ընտանիք կամ համայնք, յուրաքանչյուրն իր անմիջական ծիրից ներս, բարձրագույն աստիճանի լրջությամբ, զգուշավորությամբ ու պատասխանատվութեամբ պետք է մոտենա համայն մարդկությունը ու նաեւ մեր ժողովուրդը հուզող ներկա կացությանը:
2) Տեղական թե միջազգային լրատվական ցանցերը մնայուն կերպով լայն տեղեկություններ են փոխանցում համաճարակի մասին ու մանավանդ անհրաժեշտ լուսաբանություն եւ ցուցում են տալիս՝ այն հաղթահարելու գործնական հնարավորությունների ու միջոցների գծով: Անհրաժեշտ է մոտիկից հետեւել տրված մասնագիտական բացատրություններին եւ առավելագույն չափով գործադրել դրանք մեր անհատական, ընտանեկան թե հավաքական կյանքում:
3) Բժիշկների կողմից կատարված զգուշավորության կոչի մեջ հիմնականը՝ հեռու մնալ է ֆիզիկական ու սոցիալականն շփումներից, հարաբերություններից եւ հավաքներից: Մեր անձի, ընտանիքի, համայնքի, ազգի եւ բոլորի առողջության համար անհրաժեշտ է հատուկ կարեւորությամբ նկատի ունենալ այս պարագան: Բոլոր մասնագետների համոզումով, հիշյալ գործնական միջոցներով միայն կարելի է կասեցնել ներկա համաճարակի տարածումը:
Սակայն, աղո՛թքը պետք է դառնա մղիչ ուժը մեր կյանքի, մեր մտածումների ու գործերի: Հավատքով շաղախված աղոթքն է, որ մեզ հոգեկան քաջություն է տալիս դիմագրավելու կյանքի բոլոր չարերն ու չարիքները: Մեր Տերը Հիսուս Քրիստոսն ասել է՝ «Ինչ որ աղօթքով խնդրէք, հաւատացէք որ պիտի ստանաք եւ ձեր խնդրանքը պիտի տրուի ձեզի» (Մր 11.24): Սիրելի հայորդիներ, «Միշտ աղօթեցէ՛ք, որ արժանի ըլլաք այս պատահելիքներէն ազատելու», Աստուծոյ որդւոյն խոստումին համաձայն:
Հետեւաբար, եկէ՛ք դառնանք Քրիստոսին ու Սաղմոսին աղօթասաց բառերով ըսենք.- դո՛ւն ես իմ յոյսը, Տէր, ... ինձմէ հեռու մի մնար, փութա՛, ինծի օգնութեան հասիր (71. 5,12):
Այս հավատքով ու հույսով, եկեք միասնաբար աղոթենք մեր եկեղեցու աղոթքի պարզ, սակայն խորունկ բառերով. «Ո՜վ Տէր, մեր Աստուածը, քու ժողովուրդէդ փարատէ՛ ցաւերը եւ բժշկէ՛ հիւանդութիւնները. կատարեալ առողջութիւն շնորհէ բոլորին՝ քու ամենայաղթ Խաչիդ նշանով, որով մարդոց տկարութիւնները քու վրադ առիր եւ դատապարտեցիր կեանքի ու փրկութեան թշնամին: Դո՛ւն ես մեր կեանքն ու փրկութիւնը, բարերա՜ր եւ բազումողորմ Աստուած. միայն դո՛ւն կրնաս մեր մեղքերը ներել եւ ցաւերն ու հիւանդութիւնները վանել մեզմէ, որովհետեւ քեզի ծանօթ են մեր կարիքները: Ո՜վ բարիքներու Պարգեւիչ, իւրաքանչիւրին կարիքներուն համաձայն՝ քու առատ ողորմութի՛ւնդ պարգեւէ արարածներուդ, որոնք միշտ կը փառաւորեն ու կ'օրհնաբանեն քեզ ամենասո՜ւրբ Երրորդութիւն, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն»:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ