Ադրբեջանը պատրաստվում է նոր զինտեխնիկա գնել Թուրքիայից
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հայտնել է, որ Ադրբեջանը Թուրքիայից շարունակելու է ժամակակից զենքեր, ռազմական տեխնիկա և սարքավորումներ գնել։
Ադրբեջանի ՊՆ֊ի գրավոր հաղորդագրության մեջ նշվում է, որ նախարար Հասանովի, նախարարության ներկայացուցիչների և զինուժի հրամանատարների մասնակցությամբ տեսակոնֆերանս է կազմակերպվել։
Թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հասանովը կարևորել է զորավարժությունների ընթացքում կառավարման ամենաժամանակակից մեթոդների կիրառումը։
«Այսուհետև ևս շարունակելու ենք յուրացնել թուրքական զինուժի մարտական փորձը, դա ներառել մեր բանակի պատրաստվածության պլանում, ռազմական համագործակցությամբ իրականացնել փորձի փոխանակում, ինչպես նաև գնել թուրքական արտադրության ժամանակակից զենքեր, ռազմական տեխնիկա և սարքավորումներ»,֊նշված է հայտարարությունում։
Աղբյուրը՝ ermenihaber.am


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ