Ադրբեջանում ժողովրդավարության խիստ ցածր չափանիշները խոչընդոտում են ԼՂ խաղաղ գործընթացի առաջմղմանը. ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի՝ խորհրդարանում հնչեցրած ելույթը, որը ներկայացնում ենք ստորեւ.
«Ադրբեջանի նախագահը նորանշանակ խորհրդարանի բացման նիստին հանդես է եկել ընդարձակ ելույթով, որում հերթական անգամ տեղ են գտել Հայաստանի եւ հայ ժողովրդի հանդեպ ատելության խոսքի հստակ դրսեւորումներ:
Ադրբեջանի նախագահի կողմից պատմական եւ աշխարհագրական նոր «հայտնագործություններով» ուղեկցվող հայ ժողովրդի հանդեպ թշնամանքի քարոզը արմատապես հակասում է վերջին շրջանում խաղաղության համար բարենպաստ միջավայր ձեւավորելու եւ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու Ադրբեջանի հանձնառություններին:
Այս տեսակետից պետք է փաստել, որ Ադրբեջանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների առկա խիստ ցածր չափանիշները լրջորեն խոչընդոտում են ԼՂ խաղաղ գործընթացի առաջմղմանը, մասնավորապես այդ գործընթացի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը:
Սեփական լեգիտիմությունը հարեւան ժողովրդի հանդեպ ատելության եւ միջազգային համայնքի հանդեպ անվստահության վրա կառուցելու Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության փորձերն անպատասխանատու են եւ կարող են վտանգել տարածաշրջանի խաղաղությունը եւ անվտանգությունը»:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել