Ես պարգեւավճարների որոշումը ճիշտ եմ համարում, խնդրում եմ աջակցեք այդ որոշմանը. վարչապետ
Ամենաճոխ հաշվարկներով 2020-ի բյուջեով պարգեւավճարների համար նախատեսել ենք 1 մլրդ դրամ, եւ միայն 70 մլրդ դրամ հատկացրել ենք թոշակներ, նպաստներ, աշխատավարձեր բարձրացնելու համար, առողջապահության ծախսերն էլ չեմ հաշվում: Այս մասին այսօր՝ մարտի 11-ին, Սիսիանում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով քննադատություններին, թե իշխանությունն օրինական պարգեւավճարներով թալանում է պետական բյուջեն:
«Ես իմ վարչապետության առաջին օրից սկսած պարգեւավճար չեմ ստացել, ես ուրիշներին եմ պարգեւավճար հատկացրել, որպեսզի էդ նախարարները, փոխնախարարները կենտրոնանան իրենց աշխատանքի վրա եւ ժողովրդի համար ապահովեն արդյունքներ: Ապահովե՞լ են արդյունքներ, թե ոչ: Բա որ նոր ասում էի 3 մլլրդ դրամ ենք հատկացրել աղետի գոտուն: 750 մարդկանց տնով ենք ապահովում, 2018-ին էլ 230 մարդու ենք տնով ապահովել: Բա մանկատան 300 սաները, բա 200 Ադրբեջանից բռնադատվածները, նրանց տուն ենք տալիս:
Հայաստանը 2019 թվականի արդյունքներով Արեւելյան Եվրոպայի երկրներից ամենաբարձր տնտեսական աճ արձանագրած երկիրն է: Մենք 2018-ից սկսած մեկ մլն մարդու աշխատավարձ, թոշակ կամ նպաստ ենք բարձրացրել: Առողջապահության ոլորտի ծախսերը 2017-ի համեմատ ավելացրել ենք 30 մլրդ դրամով: Դա այն գումարն է, որ ձեզ է տրվում: Կապիտալ ծախպսերը 50 մլրդ դրամով ենք ավելացրել, իսկ դա ճանապարհներ են, դպրոցներ են: Սոցիալական ծախսերը ավելացրել ենք 82 մլրդ դրամով»,-ընդգծեց նա:
«Ես պարգեւավճարների որոշումը ճիշտ եմ համարում, խնդրում եմ աջակցեք այդ որոշմանը: Մենք պետք է բացառենք մի իրավիճակ, երբ պետական համակարգում աշխատում են միայն նրանք, ում աչքը ուրիշի գրպանին է, կամ էլ որոնք չունեն բավարար պրոֆեսիոնալ մակարդակ:
Այո, վճարելու ենք պարգեւավճարներ եւ ես բոլոր նախարարներից պահանջելու եմ խիստ արդյունավետություն: Ով արդյունավետ չեղավ, հանգիստ խղճով ուղարկելու եմ իր գործին: Երկրորդը, այո պետական կառավարման համակարգում աշխատանքի հեղինակությունը պետք է բարձրանա: Այդ ծառայությունը պետք է մատուցվի ամենաբարձր մակարդակով: Հանրային կառավարման բարեփոխումները իրականացնելու ենք, որպեսզի կառավարությունը քիչ խանգարի եւ հնարավորինս շատ օգնի»,-հայտարարեց վարչապետը:


















































Քարոզարշավի ընթացքում և հանրաքվեի օրը ոստիկանությունում կգործեն թեժ գծեր
«Այո»-ի քարոզարշավն ընթանում է բազմաթիվ խախտումներով. «Ոչ»-ի շտաբի ներկայացուցիչ
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ