Հաղթեց ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ կուրթանեցի Մեխակը
Կուրթանեցի 34-ամյա Մեխակն ասում է, թե Նիկոլ Փաշինյանն իրենց զրույցի ժամանակ իրեն հաղթեց, բայց նա սխալվում է: Հաղթեց հենց ինքը, իր համեստությամբ, իր պահվածքով, եթե ուզում եք՝ իր խեղճությամբ: Հաղթեց, այն էլ բացահայտ առավելությամբ: Այդ պահին ես ամաչեցի, որ մեր վարչապետը Նիկոլ Փաշինյանն է:
Սա, ցավոք, առաջին դեպքը չէ, երբ Նիկոլ Փաշինյանը կոպտում է, վիրավորում իրեն դիմողներին, իր առջեւ հարց բարձրացնողներին, նրանց, ում ասում էր՝ դու մենակ չես, մենակ չես, մենակ չես: Նա վիրավորում է գրեթե բոլորին: «Ու ոչ միայն դու, այլ քո կարգավիճակում գտնվող բոլոր մարդիկ»,- ասաց Փաշինյանը կուրթանեցի 34-ամյա բազմաթիվ հիվանդություններ ունեցող երիտասարդին, եւ ոչ միայն նրան ու հեռացավ: Դեռ լավ է, որ չասեց՝ ձեզ նման շնաբարո դուրսպրծուկներին:
Գուցե այդ պահին Փաշինյանին եւս թվում էր, թե ինքը հաղթեց կուրթանեցուն, մյուսներին, բայց ինքը եւս սխալվում է: Ի դեպ, կուրթանեցի «առողջ» տղան Փաշինյանին չէր դիմում որպես մեկ այլ առողջ տղայի, այլ վարչապետի: Այո, վարչապետը, կառավարությունը պարտավոր են ամեն ինչ անել, որ ոչ միայն այս երիտասարդը, այլեւ մյուս բոլոր երիտասարդները կարողանան այս կամ այն ձեւով բնակարանային խնդիրը լուծել:
Լոռու մարզում, Տավուշի մարզում, Սյունիքում ապրում են բազմաթիվ աշխատող եւ առողջ տղաներ, որոնք ամուսնացել են, բայց տան խնդիրը չեն կարողանում լուծել: Եւ հենց վարչապետի եւ կառավարության խնդիրն է օգնել նրանց: Ոչ բոլորին է բախտ վիճակվում գալ Երեւան ու հանդիպել ....
Ցավ ես ապրում, մեծ ցավ, երբ լսում ես կուրթանեցի Մեխակին, բայց նաեւ հասկանում ես, թե ինչ ուժեղ մարդ է նա: Նա լրագրողի հետ կարճ զրույցում օգնություն չէր խնդրում, այլ բացատրում, արդարանում էր, թե ինչու է մոտեցել վարչապետին: Նա հաղթեց վարչապետին նաեւ նրանով, որ մի քանի րոպեի ընթացքում շնորհակալությամբ լցված նշեց իր մորաքրոջ որդու եւ գյուղապետի մասին, որոնք օգնել են նրան բուժստուգում անցնել:
Ընդունենք, որ մեր օրերում ոմանք մոռանում են անգամ միլիոն անգամ ավելի արված օգնությունները, անգամ հրապարակայնորեն հրաժարվում դրանից:
Վստահ եմ, կգտնվեն մարդիկ, որոնք կօգնեն եւ Մեխակին եւ նրա երեխաներին, բայց մնալու է ծանր նստվածքը: Քաղաքակիրթ, կիսաքաղաքակիրթ երկրներում այս միջադեպից հետո վարչապետը ներողություն կխնդրեր եւ հրաժարական կտար: Ավելին, կառավարող կուսակցությունը առաջինը կբարձրացներ նրա հրաժարականի հարցը: Մեզ մոտ այդպես չէ: Մեզ մոտ ՀՀ հպարտ քաղաքացուն վիրավորելուց հետո վարչապետը շտապեց ուղղաթիռ նստել, թեեւ գտնվում էր արձակուրդում:
Սա Նիկոլ Փաշինյանի, բայց նաեւ Հայաստան պետության ծանր պարտությունն էր:
Գեղամ Նազարյան
Top-News.am


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել