Արցախում դիտորդություն իրականացնող ՀԿ պատասխանատուն անթույլատրելի պահվածք է ցուցաբերում. Բաց նամակ՝ Փաշինյանին
«Արցախի հանրապետական» կուսակցության նախագահ Արեւիկ Պետրոսյանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կապված Արցախում սպասվող ընտրությունների հետ:
Նա, մասնավորապես, նշել է.
«Մեծարգո՛ պարոն Վարչապետ
Որպես քաղաքական ուժի ղեկավար եւ Արցախի շարքային քաղաքացի, իմ անհանգստությունն եմ հայտնում սույն թվականի մարտի 31-ին Արցախում անցկացվելիք համապետական ընտրություններին ընդառաջ դիտորդական առաքելություն իրականացնող «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգողների վերաբերյալ:
Շահագրգռված լինելով Արցախում ժողովրդավարական ընտրությունների անցկացմամբ, անթույլատրելի ենք համարում հնարավոր ընտրակաշառքի եւ հետընտրական ցնցումների կանխավարկածի վերաբերյալ անհարկի հայտարարությունները, որոնք բացառապես հիմնված են բամբասանքների վրա: Ինչ է նշանակում. «Արցախում շատ մեծ չափերի ընտրակաշառքներ են բաժանվում», կամ ինչ իրավունքով է նա հրապարակավ նախագահի որոշ թեկնածուների անունները փոխկապակցում, անգամ իր բնորոշմամբ, չճշտված դեպքերի հետ: Մենք դա համարում ենք անպատասխանատու մարդու վարքագիծ, որը փորձ է ստվեր նետելու Արցախում ժողովրդավարական զարգացումների եւ ՀՀ կառավարության վստահության վրա, ինչպես նաեւ ցույց է տալիս նրա կողմնակալ վերաբերմունքը:
Պարոն Փաշինյան
Ձեզ, որպես ՀՀ իշխանության պատասխանատուի, ով անցած տարվա օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Արցախի ժողովրդին խոստացել է ազատ ու թափանցիկ ընտրությունների երաշխավորը լինել, խնդրում ենք միջոցներ ձեռնարկել, որպեսզի նման մարդիկ եւ կազմակերպությունները հարգեն իրենց դիտորդական առաքելության սկզբունքները: Արցախի հերոսական ժողովուրդը արժանի չէ նման վերաբերմունքի: Լիահույս եմ, նամակս անուշադրության չեք մատնի:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...