«Էրդողանն իրեն երկրորդ Աթաթուրք է երևակայում». Մահչուփյան
Թուրքիայի նախկին վարչապետ և արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի նորաստեղծ «Ապագա» կուսակցության նախագահի գլխավոր օգնական, հայազգի Էթյեն Մահչուփյանը հայտարարել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրեն «երկրորդ Աթաթուրք» է երևակայում ու կարծում է, որ ինքը մեծ առաջնորդ է:
Ինչպես նշում է diken.com.tr կայքը, իր խոսքում հայազգի քաղաքական գործիչը անդրադարձել է Թուրքիայի ներկայիս քաղաքական իրավիճակին՝ հստակ շեշտադրումներով քննադատելով Թուրքիայի իշխանություններին:
Մահչուփյանը մասնավորապես նշել է, որ այսօրվա Թուրքիայի իշխանությունները ամենակոռումպացվածն են հանրապետության պատմության մեջ և իրենց նպատակներին հասնելու համար օգտագործում են գյուլենականների ստեղծած մեթոդները:
«2015 թվականի ընտրություններին «Արդարություն և զարգացում» կուսակցության հաջողությունը երկրորդ շանս էր Էրդողանի համար, որպեսզի անի իր ծրագրածը: Դրանից հետո նա ինքն իրեն սկսեց վարպետ անվանել՝ իրեն երկրորդ Աթաթուրք երևակայելով: Բայց եթե աշակերտությունից դեպի վարպետություն անցնելու ճանապարհին չես ապավինում իրական գիտելիքներին, ապա մեծագույն սխալներ ես թույլ տալիս: Չեմ կարծում, որ Թայիփ Էրդողանը գիտակցաբար վատ բաներ է արել երկրի համար: Նա անում է այնքան, որքան գիտի »-ասել է Մահչուփյանը:
Իր խոսքում հայազգի քաղաքական գործիչը չի բացառել նաև, որ Գեզիի այգում տեղի ունեցած դեպքերը, հեղաշրջման փորձը կազմակերպված լինեն հենց իշխանությունների կողմից:
Հիշեցնենք, որ Գեզի պուրակի ծառահատումների և, փոխարենը, առևտրի կենտրոն կառուցելու որոշման դեմ բողոքի ակցիան 2013թ.-ի ամռանը վերաճել էր հակակառավարական ցույցերի։


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ