Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ֆրանսիան սիրում է ձեզ. Մակրոն Գրանցվել է 494 դեպք, որից 120-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցմամբ Ռումինիայի կառավարությունը հրաժարական է տվել Ընթանում է «Բացելով Հարավային Կովկասը - նոր տնտեսական հորիզոններ» խորագրով պանելային քննարկումը Միջազգային քրեական դատարանի նախագահ, դատավոր Տոմոկո Ականեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ընդլայնված կազմով հանդիպումը Հայաստանը պայմանագիր է կնքում ֆրանսիական Airbus-ի հետ Հայաստան-Ֆրանսիա. ռազմավարական համագործակցություն՝ ռազմարդյունաբերության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներում Սուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի պատերազմի հետազոտությունների համալսարան Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով Մոսկվայի բոլոր օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվել

Ֆրանսիան սիրում է ձեզ. ՄակրոնԳրանցվել է 494 դեպք, որից 120-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթըԷմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցմամբՌումինիայի կառավարությունը հրաժարական է տվելԸնթանում է «Բացելով Հարավային Կովկասը - նոր տնտեսական հորիզոններ» խորագրով պանելային քննարկումըՄիջազգային քրեական դատարանի նախագահ, դատավոր Տոմոկո Ականեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ընդլայնված կազմով հանդիպումըՀայաստանը պայմանագիր է կնքում ֆրանսիական Airbus-ի հետՀայաստան-Ֆրանսիա. ռազմավարական համագործակցություն՝ ռազմարդյունաբերության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներումՍուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի պատերազմի հետազոտությունների համալսարանՕդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանովՄոսկվայի բոլոր օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվելՌազմավարական գործընկերությունը, որը մենք այսօր ստորագրեցինք, ավելի է ամրապնդում այս համագործակցությունըԱՄՆ կինոարվեստի և գիտության ակադեմիան թարմացրել է արհեստական բանականության օգտագործման կանոններըՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի բացման ելույթը «Երևանյան երկխոսություն» 2026 միջազգային համաժողովինԽոսելու եմ Իրանի նախագահի հետ. ՄակրոնՄեղադրյալի հեռավար կրթության շարունակականության վերաբերյալ նախագծի քննարկումՈստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեջ կասկածվող երեք անձիՍուրեն Պապիկյանը պաշտոնական այցով ժամանել է ԼեհաստանԿայա Կալասին Բաքվում ընդունել է Ջեյհուն ԲայրամովըՓաստաթղթերի ստորագումից հետո Ն. Փաշինյանը և Է. Մակրոնը հանդես են գալիս հայտարարություններովՄարտին Գալստյանն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնումՄի նոր փոդքաստ պարտադիր դիտման համարԱռաջարկվում է վերացնել պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումըՑանկանում եմ, որ հարևանները դրսևորեն նույն խիզախությունը, ինչպես դուք, և ձեզ ուղեկցեն խաղաղության ճանապարհինԵՄ-ն ունի մի շարք գործիքներ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելու համար. ԿալասԱդրբեջանի հետ գործընկերությունը երկարաժամկետ նշանակություն ունի, գրել է Իտալիայի վարչապետըՀնարավոր չէ ուղղակի թշնամանքի անջատիչն անջատել և խաղաղության կոճակը սեղմել. Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մասինԵրկիրը կարող է լինել նույն աշխարհագրական կոորդինատների ներքո, բայց աշխարհագրական դիրքը փոխվիԱյս պահը, որ հիմա ապրում ենք, Հայաստանի պահն էՈւկրաինական ԱԹՍ-ները ՌԴ-ին հարվածել են շուրջ 2000 կմ խորության վրաԵՄ-ն Հայաստանին է փոխանցել վիզաների ազատականացման առաջընթացի առաջին զեկույցըՄեղադրյալը դատական նիստի ժամանակ վիրավորել է դատավորինՀայաստանը Հարավային Կովկասում մեր հիմնական հենասյունն է. ԿալլասՈւրախ եմ լինել բարեփոխված ու ժողովրդավարական զարգացման ճանապարհին գտնվող Հայաստանում Վարչապետ Փաշինյանի ելույթը «Երևանյան երկխոսություն» 3-րդ միջազգային համաժողովինԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է անում և հրավիրում է տնտեսվարողներին ներդրումներ անել ՀՀ-ումՋերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. ԱրաղչիՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` Մատենադարանում (լուսանկարներ)ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփոխՀայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբԿեցցե՜ ԵՄ-ի և Հայաստանի բարեկամությունը. Ուրսուլա ֆոն դեր Լայենի գրառումըԵՄ-ՀՀ գագաթնաժողովի արդյունքների ամփւփումըՀայաստանը Հարավային Կովկասի հետ մեր հարաբերություններում անկյունաքարային դեր ունի. ԿոշտաՀայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը (ուղիղ)Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՈւկրաինան բաց է Սլովակիայի հետ կառուցողական երկխոսության համարԵՄ եւ ՀՀ պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումըԿանխատեսվում է գետերում ջրի մակարդակի բարձրացում

Արմեն Գևորգյան. Այն մասին, թե ինչ չի՛ կարելի անել

Վերջին շրջանի տեղեկատվական հոսանքում կուզեի առանձնացնել մի քանի կետ, որոնք, ըստ իս, նոր ռիսկեր ու վտանգներ են պարունակում մեր երկրի տնտեսական կայունության ու զարգացման համար։

Ցավոք, նորից ստիպված եմ ընդգծել, որ կառավարությունն իրականացնում է անհեռատես տնտեսական քաղաքականություն։ Այն մեծ հաշվով պայմանավորված է միջազգային կազմակերպությունների պահանջներով՝ բյուջեի ծախսերը կրճատելու և նոր բյուջետային մուտքեր ապահովելու մասով։

Այս պահին դեռևս մինչև վերջ չեն հասկացվել մեր տնտեսությանը սպառնացող ռիսկերը՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ. տուրիզմի ու սպասարկման ոլորտների կորուստները, մետաղների շուկայում անկումը. այս ամենը մեր բյուջեի համար ուղիղ կորուստների տեսանելի պատճառներ են։

Նավթի գների անկումը Հայաստան մտնող տրանսֆերտների ծավալի նվազման պոտենցիալ սպառնալիք է։ Շարունակում է ցածր մնալ օտարերկրյա ուղիղ ներդրումների մակարդակը։ Նման պայմաններում մենք պարտավոր ենք մտածել խթանող միջոցառումների իրականացման, ինչպես նաև՝ պետության համակարգաստեղծ կառուցվածքներում կայունություն պահպանելու մասին։ Իսկ ի՞նչ ենք մենք իրականում անում։

Ժամանակակից պատմությունը ցույց է տալիս, որ տնտեսության կայուն աճի հիմնական խթանարար ոլորտներից է շինարարությունը։ Այդ ճշմարտությունը մեզ մոտ էլ է կիրառելի։ Այն արդիական է նաև հիմա՝ հաշվի առնելով այսօրվա Հայաստանի տնտեսության մեջ աճի պոտենցիալ կետերի սահմանափակ ընտրությունը։

Սրա փոխարեն՝ կառավարությունը քննարկում է եկամտահարկի հաշվին հիպոթեկային վարկերի տոկոսների մարման համակարգից հրաժարումը։ Բացի նրանից, որ գործող այս ծրագիրը շինարարական ոլորտի համար ուղիղ խթան է, մտցված որոշակի հասցեական փոփոխություններից հետո այն դարձավ երկրում միջին խավի ձևավորման ամենագործուն միջոցառումներից մեկը։ Խավի, որը ցանկացած բարգավաճ երկրի հիմքն է հանդիսանում։

Այս ծրագիրը շուկայական աշխատանքի մեխանիզմներ է նախատեսում՝ քաղաքացու կողմից օբյեկտի ընտրություն, բանկեր և հիպոթեկ, մասնավոր շինարարություն։ Այս ծրագիրն ունենում է նաև բազմակի մուլտիպլիկատիվ ազդեցություն՝ զարգացման լրացուցիչ հնարավորություններ ստեղծելով տնտեսության նաև այլ ճյուղերի համար, ինչպիսիք են, օրինակ, առևտրի և սպասարկման ոլորտները։ Առաջարկվող փոփոխությունը՝ սոցիալական բնակարանաշինությունը, բոլորովին այլ թեմա է, իրականացման այլ մեխանիզմներ, այլ սպասումներ ու արդյունքներ։ Մեկը մյուսին չեն կարող և չպետք է խանգարեն և փոխարինեն։

Տնտեսության իրական հատվածում վարկավորվող նախագծերի բացակայության պարագայում մենք ռեալ խնդիրներ ենք ստեղծում նաև բանկային համակարգի համար, այդտեղ կուտակված միջոցների արդյունավետ տեղաբաշխման համար։ Մենք արդեն փլուզել ենք ավտոշուկան, ինչի հետևանքները դեռ զգացվելու են։ Փաստացիորեն՝ կառավարությունը փորձում է բյուջետային միջոցների տնտեսման հարցը լուծել հեռանկարային ծրագրերը դադարեցնելով՝ փոխարենն առաջարկելով այնպիսի նախագծեր, որոնք կրելու են միանգամյա բնույթ և ունենալու են կոռուպցիոն ռիսկեր՝ սկսած շահառուների ընտրությունից մինչև կապալառու-շինարարի ընտրությունը։

Շինարարական ոլորտը կանգնած է լճացման վտանգի առաջ նաև մեկ այլ պատճառով։ Այս մասին ես գրել եմ որոշ ժամանակ առաջ և ցանկանում եմ կրկնել. գույքահարկի բարձրացումը՝ պետական միջոցներից համայնքներին տրվող դոտացիաների կրճատման նպատակով, չի բերի պետության համար որևէ նշանակալի խնդրի լուծման։ Փոխարենը՝ կստեղծվեն բազմաթիվ նոր նշանակալի խնդիրներ, հատկապես՝ տեղական ինքնակառավարման մարմինների համար։ Այս պատկերին գումարեք նաև առանց մեղադրական դատավճռի սեփականության բռնագանձման մասին օրինագիծը։ Ստանում ենք շինարարական բիզնեսի զարգացման և ներդրումների համար ամբողջովին «բարենպաստ» մի միջավայր։ Այս հեռանկարին շատ լուրջ է պետք վերաբերվել։

Բանկային համակարգը, լինելով այսօր պետության հիմնական համակարգաստեղծ կառույցներից, հնարավոր է` կանգնի փլուզման վտանգի առջև։ Ինչպես հայտնի է` Նախագահը չստորագրեց բանկային գաղտնիքի ինստիտուտը թուլացնող օրինագծերի փաթեթը և այն ուղարկեց ՍԴ։ Այդ նույն ժամանակ կառավարությունը նախաձեռնում է ՆԳՆ ձևավորման ծրագիրը և դրա շրջանակներում պատրաստվում է ԿԲ ֆինանսական մոնիտորինգի կենտրոնը տեղափոխել նոր ստեղծվող ՆԳՆ ենթակայության տակ։

Սա նշանակում է, որ կառավարությունը պաշտոնապես ցանկանում է ոչ միայն հեշտացված մուտք ունենալ դեպի քաղաքացիների բանկային գաղտնիք, այլև՝ ամենօրյա ռեժիմով հետևել քաղաքացիների ու իրավաբանական անձանց ֆինանսական շարժին՝ այդ մոնիտորինգային կենտրոնի միջոցով։ Հարց է ծագում՝ ինչո՞ւ։ Միայն կոռուպցիայի դեմ պայքարով արդարացումն այստեղ ակնհայտորեն բավարար չէ։ Կարծում եմ՝ բոլորը հրաշալի հասկանում են, որ, ցավոք, նաև առանց այս փոփոխությունների, կառավարությունն այսօր հեշտությամբ կարող է ճշտել՝ Հայաստանում ո՛վ ինչքան գումար ունի իր բանկային հաշիվների վրա։

Խիստ հնարավոր է, որ դա արվում է նաև, որպեսզի հնարավոր լինի հսկել ռուսական ծագման կապիտալի շարժը, ինչպես նաև՝ Իրանի հետ պոտենցիալ գործարքները։ Պաշտոնական տվյալներով՝ այսօր Հայաստանի բանկերում ոչ հայաստանցիների կողմից պահվող ավելի քան 2.1 միլիարդ դոլար կա։ Ընդ որում՝ այդ գումարի մեծ մասը Հայաստան է եկել վերջին երկու տարվա ընթացքում։ Չկա՞ն արդյոք այստեղ Հայաստանի տնտեսության ու բանկային համակարգի համար թաքնված ռիսկեր, ինչպես դա եղավ մեքենաների մաքսազերծման հաշվին, ինչպես հիմա արդեն պարզվեց, բյուջետային «տոքսիկ» ներհոսքի տեսքով։

Չմոռանանք, թե ինչպես վերջին մի քանի տարում «ուշքի բերեցին» մերձբալթյան երկրների, Մալթայի և Կիպրոսի բանկային համակարգերը, որտեղ հիմնականում ռուսական կապիտալ էր նստած։ Կարելի է ենթադրել, որ մեզ նույնպես նման մի բան է սպասում։ Բայց եթե այդ երկրները այս կամ այն կերպ դիմացան, ապա մենք, հաշվի առնելով որոշ օբյեկտիվ առանձնահատկություններ, կարող ենք շատ ծանր հետևանքների առաջ կանգնել։

Արդյո՞ք սթափ կերպով գնահատված են բանկային հատվածից քաղաքացիների ներդրումների արտահոսքի իրական ռիսկերը՝ առանց մեղադրական դատավճռի սեփականության բռնագանձման օրենքի ընդունման դեպքում։ Ո՞վ կուզենա հայտնվել մի իրավիճակում, երբ պետք է ստիպված լինի պետությանը բացատրություններ տալ։
Ինձ թվում է՝ կառավարությունը հայտնվել է հարաբերությունների մի փակ շրջանում՝ Հայաստանի միջազգային գործընկերների հետ, որոնք,էժան բոնդերի ու վարկերի տրամադրման դիմաց, պահանջում են ձեռնարկել հենց այդ քայլերը։ Նմանատիպ ընտրության առջև Հայաստանը կանգնել էր նաև 2000-ականների սկզբին, բայց իշխանությունների բանականությունն ու ադեկվատությունն այն ժամանակ թույլ տվեցին խուսափել պոտենցիալ ռիսկերից ու դուրս գալ իրավիճակից երկնիշ տնտեսական աճի ցուցանիշով, ինչպես նաև՝ կայուն բանկային համակարգի ստեղծմամբ։

Իմ խնդիրն է՝ զգուշացնել պոտենցիալ ռիսկերի մասին, որոնք եթե սկսեցին աշխատել, կարող են արձանագրվել շղթայական փլուզումներ տնտեսության մեջ։ Ուշադիր է պետք լինել։

Արմեն Գևորգյան

ՀՀ նախկին փոխվարչապետ