Ժոզե Մոուրինյու. Մանչեսթեր Յունայթեդի համար պատիվ կլինի խաղալ Ռեալի հետ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ուրախ է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի համար խաղում Մադրիդի «Ռեալին» հանդիպելուն:
Մանչեսթերցիները հաղթել են Եվրոպա լիգայում, իսկ «արքայական ակումբը» նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը:
«Մանչեսթեր Յունայթեդի» համար պատիվ կլինի խաղալ «Ռեալի» հետ: Եվրոպայի լավագույն թիմի դեմ խաղալը միշտ էլ պատվաբեր է Եվրոպա լիգայի հաղթողի համար:
Մեզ համար դա հիանալի հնարավորություն է: Չեմպիոնների լիգայում հանդես գալը մեր խաղացողներից շատերի համար նոր փորձ կլինի:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախամրցաշրջանային պատրաստությունը շատ հետաքրքիր է անցնելու. ընկերական հանդիպումներ ենք անցկացնելու «Բարսելոնայի» և «Մանչեսթեր Սիթիի» հետ»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է «Marca»-ն:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ