Ես Աստվածն եմ, առաքյալներս են դավաճան
Այ հենց այս թեզն են արդեն շուրջ երկու տարի ներարկում ժողովրդի մեջ։ Պետք է ընդունեմ, որ բավականին մեծ թվով մարդկանց այն լիովին բավարարում է։ Արդյունքում ստանում ենք այլ թեզեր. Ինչ մեղք է մեր Նիկոլը, մենակով երկիրն է փորձում զարգացնել: Խեղճ Նիկոլը կրակն է ընկեր իր աշխատողների ձեռքը և այլն։
Իրականում մենք գործ ունենք իր վրա որևէ պատասխանատվություն վերցնելուց հրաժարվող մարդու հետ, որն պատասխանատու է միմիայն իր անձնական PR-ի համար, մնացածը իր մեղքը չէ։ Ծագում է մեկ շատ պարզ հարց. Եթե կադրերը այդքան վատն են, ապա ինչու՞ եք Հայաստանի պատմության մեջ չլսված պարգևավճարներ շռայլում բոլորին։ Միգուցե՞ դա էլ իրենց փայն է թալանված և մղսված բյուջեի, մի գուցե։
Եվ ի՞նչ ունենք արդյունքում, աշխատակազմից կոնստանտ բողոքող, իրենց դավաճան համարող Վարչապետ, և յուրաքանչյուր ամիս պարգևավճարներ ստացող դավաճանների մի մեծ բանակ։ Այսինք կարող ենք փաստել, որ Վարչապետը իրականում դժգոհ չէ, քանզի յուրաքանչյուր ամիս բաժանում է հարյուրավոր միլիոն դրամներ հենց այդ "վատ աշխատող" մարդկանց։ Իսկ բողոքը կրում է միայն մանիպուլիացիոն բնույթ՝ մեղքը իր վրայից այլոց վրա գցելու արվեստը։
Մի կողմ դնենք այն փաստը, կրկնում եմ՝ փաստը, որ այս կառավարությունը չի իրակացարել որևէ դրական քայլ, որևէ, և ջանասիրաբար շարունակել է նախորդ իշխանության քայլերի իրագործումը։ Որպես միակ դրական փոփոխություն կարելի է նշել ՀԴՄ կտրոնների տրամադրման նկատելի ավելացումը, բայց սա էլ շատ նորմալ է հաշվի առնելով նոր իշխանության առկայությունը։ Երբ երկրում բան է փոխվում, մարդիկ իրենցից անկախ զգաստանում են, սակայն դա ևս կրում է ժամանակավոր բնույթ։ Ամեն օր հավաքագրված գումարների աճի մասին խոսացող պաշտոնյաները "մոռանում են" նշել, որ այս տարվա հունվարից բարձրացրել են ծխախոտի և խմիչքների ակցիզաին հարկը և պարզից էլ պարզ է, որ դրամական մուտքերը պետք է ավելանային։
Ոչ մեկ չի խոսում զարգացման տեմպերի մասին, որոնք ապրել են անկումներ գրեթե բոլոր ոլորտներում։ Ոք ոչ չի ասում, որ բոլոր աշխատավարձների բարձրացման մասին լուրերը պարզապես սուտ են, քանզի բարձրացրել են շատ քիչ թվաքանակով մարդկանց աշխատավարձ։ Մի խոսքով սուտը ստի վրա։ Բայց դե մեր ժողովուրդը հանդուրժող է և դեռ ուշադիր նայում է թե էլ ով է մեղավոր դրանում, որ իրենց կյանքը չի լավանում։ Իսկ "մեղավորներ" դեռ շատ կան. Դեռ մի 2 տարի կարելի է էժանագին շինծու քրեական քրոնիկոններ ցույց տալ և անպայման ամեն ցուցադրման ժամանակ նշել, որ հենց այս մարդն է մեղավոր այն բանում, որ դուք լավ չեք ապրում։ Եվ կարևոր չէ, որ բան չի փոխվում, կարևոր է՝ կան մեղավորներ։
Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից


















































Իսկ դուք ի՞նչ կանեիք, եթե հայտնվեիք ձեր իսկ երեխային սպանողների հետ մեկ վայրում
Շաաատ ցավոտ զիջումներն այլևս չունեն այլընտրանք. Արա Վարդանյան
Ընտրախախտումները իրենց կարծիքով էական ազդեցություն է ունեցել ընտրության արդյունքների վրա. Արամ Վարդեւանյան
Ռուսաստանը քաջ գիտակցում է, թե ով է լինելու Հայաստանի ապագա ղեկավարը․ Արա Վարդանյան (տեսանյութ)
Ի՞նչ գին ունի Հրայր Թովմասյանին հեռացնելու մոլուցքը. կարող էր կառուցվել 24 նոր դպրոց, Գյումրիում 350 անտուն ընտանիք կարող էր բնակարան ստանալ. Արա Վարդանյան
«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...