Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից Ինչո՞ւ են մեծահարուստները լքում Բրիտանիան ու Ֆրանսիան Արգենտինայում բացվել է Լիոնել Մեսսիի 26-մետրանոց արձանը. այն ամենաբարձրն է աշխարհում Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր Կատարի և Պակիստանի շնորհիվ Իրանը կարողացավ լուծել մի քանի խնդիր. Արաղչի ՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավիցԻնչո՞ւ են մեծահարուստները լքում Բրիտանիան ու ՖրանսիանԱրգենտինայում բացվել է Լիոնել Մեսսիի 26-մետրանոց արձանը. այն ամենաբարձրն է աշխարհումՀայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունումՄերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԻսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան ԱրաբիայինԻրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս ԱնջելեսինՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՍթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիրԿատարի և Պակիստանի շնորհիվ Իրանը կարողացավ լուծել մի քանի խնդիր. ԱրաղչիՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանըGen Z-ներն ավելի շատ են վաստակում նախորդ սերունդներից․ Վերլուծական կենտրոնի հետազոտությունըՍթարմերը հրաժարական է տվելԱդրբեջանական նավթը թափվել է Կասպից ծով, լողափի մոտ վառելիքի հետք է հայտնաբերվելԱշոտը վերջերս էր վիրահատվել, փորձել է փրկել ընկերոջը՝ ինքն է խեղդվել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքիցԻրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասինԿիևյան կամուրջի հիմնանորոգման տեմպը լավն է, վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի. քաղաքապետՔննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցերՈրտեղ մանկապարտեզային խնդիրը ամենասուրն էր, լուծումները տվել ենք. Տիգրան ԱվինյանՄեր նպատակն է՝ մարդիկ ավելի շատ օգտվեն հանրային տրանսպորտից. ԱվինյանՆոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանումՊաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսինԱնակնկալ, թե՞ օրինաչափությունԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԵրկրաշարժ՝ Իջևանի մոտԱռողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասինԻրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ TasnimԼեհաստանում աերոզոլների արտադրության գործարանում խոշոր հրդեհ է բռնկվելԱդրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակըՄարտուն Գրիգորյանի հետախուզվող որդին՝ Կամո Գրիգորյանը, կալանավորվել էԱրտենի գյուղի մոտ ավտովթարից զոհվել է մեկ, տուժել 9 մարդՀայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ումԱստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներՀունիսի 22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՓրկարարներն անվտանգ դուրս բերել քաղաքացիներինՀայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստովՊատվո պահակային վաշտի մարզումները. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՆոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվելՇախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետոԺամանակակից առողջապահությունը փոխվում է, սակայն անփոփոխ է մնում մեկ բան՝ բուժաշխատողի մարդասիրությունըԻրանի պատվիրակությունը բողոք է ներկայացրել ամերիկյան կողմին՝ Թրամփի սպառնալիքների պատճառովՀայաստանից Վրաստան ծաղիկների արտահանումն աճել է գրեթե 3 անգամԻրավիճակը Ուկրաինայում և ՂրիմումԻրանի պատվիրակությունը հրաժարվել է լուսանկարվել և ձեռք սեղմել ԱՄՆ ներկայացուցիչների հետԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ ՎենսԹրամփը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտաՎերջին 4 տարիների ընթացքում Երևանում ստեղծել ենք մոտ 60 հա կանաչապատ տարածք
Հայաստան

Ընտրախախտումները իրենց կարծիքով էական ազդեցություն է ունեցել ընտրության արդյունքների վրա. Արամ Վարդեւանյան

Երեկ տեղի ունեցածը փաստում է, որ ընտրական գործընթացում խախտումներ են եղել, այսինքն ընտրախախտումներ եզրույթը այս ընտրությունների հետ ուղղակիորեն փաստարկված հանգամանք է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՍԴ-ում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը:

«Մենք ունեցել ենք դեպք, երբ Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ 24-ժամյա ռեժիմում հրապարակվեն սկանավորված ցուցակները: Ամսի 22-ին ըստ ԿԸՀ-ի այն հրապարակվել էր: Եթե հիշեց ամսի 27-ի նիստ ԿԸՀ-ում, ուղղակիորեն նշվեց՝ ուսումնասիրեք ցուցակները, չէ՞ որ մենք հրապարակել ենք: Մենք մեր դիրքորոշումը հրաժարակեցինք հունիսի 30-ի դրությամբ: Մենք այդ կրիչի մեջ ներկայացրել ենք բոլոր հրապարակված ցուցակները բարձր դատարանին: Այդ հրապարակված ցուցակներով 4 հազարի տարբերություն միայն 109 ընտրական տեղամասում մենք արձանագրել ենք: ԿԸՀ-ն դա ընդունեց: Այլ հարց է, որ վերջիններս ասում են, որ գիտե՞ք, սկանավորման խնդիր է եղել, մարդիկ հօգնած են եղել: Ես ուղիղ հարց տվեցի պարոն Մուկուչյանին՝ արդյոք Ընտրական օրենսգիրքը բացառություն է նախատեսում մարդկանց հոգնած լինելու, սկանավորումը լավ չանելու մասով: Այսինքն ընտրական օրենսգրքի խախտում կա»,-ասաց նա:

Բացի դրանից, ըստ նրա, եթե սկանավորումը ուշ է արվում, կարող է դրա մեջ միջամտություն արվի, ինչ-որ բան փոխվի: «Օրինակ, մենք ասել ենք, որ 4 հազարը չկա, իրենք տեսնում են, որ չկա, լրացնում են: Մենք 109 տեղամասում 4 հազար ստորագրության խնդիր տեսել ենք: Կա 2008 տեղամաս, մենք այդքանն ենք հասցրել նայել: Դա ահռելի ծավալ է:

Եվրոպական դատարանն էլ իր նախադեպային իրավունքում դա մի քանի անգամ արձանագրել է, որ ցանկացած տեսակ խախտում ինքնին պետք է գնահատականի արժանանա: Այս դեպքում գնահատականը տալու է բարձր դատարանը, այդ թվում թե քանակական, թե որակական ընտրախախտումների»,-ասաց Արամ Վարեւանյանը:

Նա պնդեց, որ այդ ընտրախախտումները իրենց կարծիքով էական ազդեցություն է ունեցել ընտրության արդյունքների վրա. «Մի կողմից տեսնում ենք, որ 109 տեղամասերում 4 հազար ստորագրություն չկա ցուցակներում: Մյուս կողմից տեսնում ենք՝ 1 մլն 281 հազար ընտրողներից 10 տոկոսի անձնագրերը չեն աշխատել: Ընդհանուր կանոնն այն է, որ անձնագրերը պետք է աշխատեն: ԿԸՀ-ն արձանագրեց, որ դա պետության պոզիտիվ պարտականությունն է, բայց դա գտնվում է ոստիկանության տիրույթում: Եթե ունենք կարգի խախտում, դա արդեն ազդեցություն ունի ելքի վրա: Քվեների 10 տոկոսը դուք հասկանո՞ւմ եք, թե ինչ մեծ փոփոխություն կարող էր առաջացնել ամբողջ գործընթացի տեսանկյունից: Մենք գտնում ենք, որ այդ 10 տոկոսը, 4 հազար ստորագրությունը, մենք ունենք զինծառայողներ, որոնց մասին տեղեկություններ նույնիսկ ԿԸՀ-ն չունի: Այս ամենը հանգեցնում է 200 հազար ավելի ձայների կշռի տարբերություն»,-ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը:

Նա նաեւ հավելեց, որ մարդկանց անձնագրերը մուտքագրվել են մասնագետների կողմից, որոնց ստվար հատվածը պետական համակարգի աշխատողներ են: