Թուրք հաղորդավար․ «Բոլոր հայի վաստակներն ու այլ ազգերը թող չքվեն, հեռանան մեր երկրից»
Թուրքիայի Ուրֆա քաղաքի տեղական հեռուստաընկերություններից մեկի հաղորդավարը եթերում հանդես է եկել այլատյաց ելույթով։ Նա, փորձելով արդարացնել Իդլիբում թուրքերի ռազմական գործողությունները, Թուրքիայից «չքվելու» կոչ է արել այդ երկրում ապրող այլ ազգերին, այդ թվում՝ հայերին։
«Կարող են լինել մարդիկ, ովքեր համարում են, որ այս երկիրն իրենց հայրենիքը չէ, այս ազգն իրենցը չէ։ Ահա նրանց համար հրաշալի հնարավորություն է ստեղծվել։ Քանի դեռ սահմանները բաց են փախստականների համար, դուք էլ կարող եք փախստականի կերպարանքի մեջ մտնել ու չքվել, հեռանալ էս երկրից։
Դուք կարող եք ասել․ ես այս երկրի զավակը չեմ, ես ռուսի թոռ եմ, գերմանացու որդի եմ, անգլիացու թոռ եմ, հայի վաստակ եմ․․․ կարող եք ասել։ Եթե այդպես է, դարպասները ձեզ են սպասում, չքվեք, հեռացեք», - եթերից հայտարարել է հաղորդավարը։
Աղբյուրը՝ ermenihaber.am


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ