Համաշխարհային բանկը Հայաստանում 2017թ. 2,7% տնտեսական աճ է կանխատեսում
Համաշխարհային բանկը հունվարյան գնահատականների համեմատությամբ պահպանել է ընթացիկ տարվա համար 2,7 տոկոսի համաշխարհային տնտեսական աճի կանխատեսումը: Այդ մասին ասված է «Համաշխարհային տնտեսական հեռանկարներ-2017» զեկույցում:
Զեկույցի համաձայն՝ Հայաստանում 2017 թվականին տնտեսական աճը կկազմի 2,7 տոկոս, իսկ 2018 թվականին՝ 3,1 տոկոս: 2016 թվականին տնտեսական աճը եղել է 0,2 տոկոս:
Սպասվում է, որ երկու տարի ռեցեսիայից հետո Ռուսաստանի տնտեսական աճը 2017 թվականին կկազմը 1,3 տոկոս, իսկ 2018 թվականին՝ 1,4 տոկոս:
Համաձայն Համաշխարհային բանկի կանխատեսումների՝ Ադրբեջանի ՀՆԱ-ն 2017 թվականին կկրճատվի 1,4 տոկոսով, իսկ 2018 թվականին կաճի 0,6 տոկոսով, Վրաստանի ՀՆԱ-ն 2017 և 2018 թվականին կգրանցի, համապատասխանաբար, 3,5-ի և 4,0 տոկոսի աճ:
Թուրքիայում 2017 թվականին կանխատեսվում է 3,5 տոկոսի, 2018 թվականին՝ 3,9 տոկոսի տնտեսական աճ: Իրանի տնտեսության վրա նավթարդյունահանման ոլորտում արտադրական հզորությունների սահմանափակումների և ֆինանսների հասանելիության հարցում խոչընդոտների պատճառով սպասվում է մինչև 4 տոկոսի աճի ցուցանիշների նվազում, այնուհետև՝ 2018 թվականին՝ մինչև 4,1 տոկոսի աճ:
Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ համաշխարհային տնտեսական աճը 2017 թվականին կամրապնդվի մինչև 2,7 տոկոս՝ արդյունաբերական արտադրության և առևտրի ակտիվացման, շուկայի մասնակիցների վստահության աճի և հումքի գների կայունացման շնորհիվ:
Զեկույցի հեղինակները նշում են, որ զարգացած տնտեսությամբ պետությունների տնտեսական աճը, որոնց թվում են ԱՄՆ-ն, եվրոգոտու երկրները և Ճապոնիան, այս տարի կբարձրանա մինչև 1,9 տոկոս, ինչն «օգուտ կբերի նաև այդ պետությունների առևտրային գործընկերներին»:
Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում կանխատեսվում է 2017 թվականին մինչև 2,5 տոկոս, 2018 թվականին՝ մինչև 2,7 տոկոս տնտեսական աճի արագացում: Զարգացող երկրներում աճն, ընդհանուր առմամբ, այս տարի 2016 թվականի 3,5 տոկոսից կհասնի 4,1 տոկոսի: Զեկույցի հեղինակների կարծիքով՝ դա զգալի դրական ազդեցություն կունենա մյուս պետությունների աճի վրա:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է