Ստամբուլում ձերբակալել են Sputnik Թուրքիայի գլխավոր խմբագրին
Ստամբուլում ձերբակալել են Sputnik Թուրքիայի գլխավոր խմբագիր Մահիր Բոզտեպեին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Թուրքիայի ոստիկանության աշխատակիցներն այսօր ժամանել են Sputnik-ի գրասենյակ Ստամբուլում եւ պահանջել հանդիպում գործակալության ներկայացուցիչների հետ: Այդ ժամանակ գրասենյակում գտնվել են միայն հերթապահ աշխատակիցները: Ոստիկանները հայտարարել են, որ չեն հեռանա գրասենյակից, քանի դեռ նրանց հետ չեն հանդիպել գործակալության ներկայացուցիչները»,-հայտնել են գործակալությունում:
«Ներկայում Ստամբուլում Sputnik-ի գրասենյակում սկսվել է գործակալության ներկայացուցչության ղեկավար Մաքսին Դուրնյովի հանդիպումը գործակալության փաստաբանների, Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության եւ թուրքական ոստիկանության աշխատակիցների հետ»,-հավելել են Sputnik-ում:
Շաբաթ Թուրքիայի քաղաքացի հանդիսացող Sputnik Թուրքիայի աշխատակիցների բնակարաններ են ներխուժել ագրեսիվ տրամադրված ցուցարարներ, որոնք վանկարկել են սպառնացող կարգախոսեր: Լրագրողներին վախեցրել են ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու սպառնալիքով, պահանջել դադարել մասնագիտական գործունեությունը: ՌԴ ԱԳՆ հաղորդմամբ՝ երեկոյան լրագրողները տեղափոխվել են Թուրքիայի ուժային կառույցներ եւ դեռեւս նրանց հետ չի հաջողվել կապ հաստատել:
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Թուրքիայի իշխանություններին միջամտել իրավիճակին, ապահովել լրագրողների անվտանգությունն ու աջակցել տեղի ունեցածի բոլոր մանրամասները պարզելու գործում: ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Արլեմ Դեզիրը դատապարտել է լրագրողների վրա հարձակումն ու նրանց հասցեին հնչած սպառնալիքները:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ