Հանուն սեփական քաղաքական շահերի երթ անելու որոշում կայացնելը, հետո բացառապես նույն շահերից ելնելով երթը «ջրելու» թեմա բացելը վկայում է այն մասին, որ գործ ունենք շատ վտանգավոր իշխանության հետ
Երբ Չեռնոբիլի ատոմակայանում պայթյուն եղավ, ԽՍՀՄ ժողովրդական ու հեղափոխական իշխանությունը դա թաքցրեց ժողովրդից։ Մի քանի օր չէին հաղորդում տեխնածին աղետի մասին։ Ոչ միայն չէին հաղորդում, այլ նաև դանդաղ որոշումներ էին կայացնում։ Մատը մատին չէին տալիս։
Եթե ԽՍՀՄ ժողովրդական ղեկավարները դիմեին ողջամիտ քայլերի ու ավելի շուտ տարհանեին մարդկանց մոտակա բնակավայրերից, ապա տուժածներն անհամեմատ քիչ կլինեին։ Բայց տեղեկությունը թաքցնելը և «ամեն ինչ կարգին է» ոճի մեջ աշխատելը ժողովրդական «պարտիայի», ավելի ճիշտ՝ դրա վերնախավ պոլիտբյուրոյի համար ավելի կարևոր էին, քան մարդկային կյանքերը։
Ընդհանրապես ավտորիտար, տոտալիտար և ամբոխավարական բոլոր երկրներում ժողովրդի անունից ժողովրդին խաբելը, տեղեկությունը թաքցնելը, մարդկանց ֆռռացնելը խաղի կանոն է։
«Թո՛ւ, թո՛ւ, թո՛ւ»–ով կորոնավիրուսի դեմ պայքարող ու պետական համակարգային քայլեր չձեռնարկող տնաբույծ քայլարածներն իրենց պահեցին նույն ձևով, ինչ իրենց նմանները պատմության բոլոր ժամանակահատվածներում՝ ստախոս, անճար ու հակաժողովրդական։
Հանուն սեփական քաղաքական շահերի երթ անելու որոշում կայացնելը, հետո բացառապես նույն շահերից ելնելով երթը «ջրելու» թեմա բացելը վկայում է այն մասին, որ գործ ունենք շատ վտանգավոր իշխանության հետ։ Այն բացի ճչացող ոչ կոմպետենտ լինելուց, նաև չափից դուրս հակապետական է։ Կարճ ասած՝ կորոնավիրուսակիր է։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ