Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քննարկվել է ԱՄՀ պահուստային ծրագրի միջոցառումների կատարման ընթացքը Հայաստան-Հունաստան համագործակցությունը զարգանում է կայուն և հետևողական կերպով Հատուկ պաշտպանված էլեկտրոնային համակարգ, որով պետք է իրականացվեն առգրավումները Երևանի մոլերից մեկում հրդեհի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ՓԾ Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա Թրամփը պաշտոնապես սատարել է Վիկտոր Օրբանի թեկնածությանը Որ հասցեներում ջուր չի լինի Ակնկալվում է ավելի կոշտ և կենտրոնացված մոտեցում անվտանգային հարցերում Հանրապետության տարածքում սպասվում են կարճատև տեղումներ Թեհրանն ունի «գրեթե ռազմական» աստիճանի հարստացված ուրանի հսկայական պաշարներ Ֆիլիպինները հայտարարել է ազգային էներգետիկ արտակարգ իրավիճակ Լատվիայի և էստոնիայի տարածքում ԱԹՍ-ներ են ընկել

Քննարկվել է ԱՄՀ պահուստային ծրագրի միջոցառումների կատարման ընթացքըՀայաստան-Հունաստան համագործակցությունը զարգանում է կայուն և հետևողական կերպովՀատուկ պաշտպանված էլեկտրոնային համակարգ, որով պետք է իրականացվեն առգրավումներըԵրևանի մոլերից մեկում հրդեհի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ՓԾԱռաջիկա օրերին սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանաԹրամփը պաշտոնապես սատարել է Վիկտոր Օրբանի թեկնածությանըՈր հասցեներում ջուր չի լինիԱկնկալվում է ավելի կոշտ և կենտրոնացված մոտեցում անվտանգային հարցերումՀանրապետության տարածքում սպասվում են կարճատև տեղումներԹեհրանն ունի «գրեթե ռազմական» աստիճանի հարստացված ուրանի հսկայական պաշարներՖիլիպինները հայտարարել է ազգային էներգետիկ արտակարգ իրավիճակԼատվիայի և էստոնիայի տարածքում ԱԹՍ-ներ են ընկելԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը․ ՍԱՏՄՌուսաստանից հացահատիկի հերթական խմբաքանակն է ժամանում ՀայաստանԳրոսին զսպվածության կոչ է արել «Բուշեր» ԱԷԿ-ի շրջանում նոր գնդակոծության մասին հաղորդագրություններից հետոՔուվեյթի միջազգային օդանավակայանում հրդեհ է բռնկվել վառելիքի բաքի մեջԻնչ ճակատագիր է սպասվում Մամուլի շենքին. ներկայացնում է Պետական գույքի կառավարման կոմիտենԱրարատում և Արմավիրում 7 ապօրինի հորի շահագործում է կասեցվել. ԲԸՏՄԻրանը հայտարարում է, որ «ոչ թշնամական» նավերը կարող են անվտանգ անցնել Հորմուզի նեղուցովՄեքենա հրկիզելուն դրդած 29-ամյա տղամարդը կալանավորվել էՎթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանումԻրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցություններ կամ խորհրդակցություններ չեն ընթանում. Էսմայիլ ԲաղայիԱյս վավերացումից հետո շարունակելո՞ւ են տանը խոշոր կատվազգիներ պահելԵրևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանըՀիմնանորոգման նպատակով կփակվի Ա. Ավետիսյան փողոցի՝ Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածըՀիմնանորոգման նպատակով կփակվի Ա. Ավետիսյան փողոցի՝ Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածըԵրևանի համար 24 մանկապարտեզը կունենա նոր շենք՝ նախատեսված շուրջ 180 երեխայի համարՄակրոնը կոչ է արել բարեխղճորեն մասնակցել բանակցային գործընթացին՝ ճանապարհ բացելու լարվածության թուլացման համարԿասեցվել է Կոտայքի մարզի Ալափարս գյուղի մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունըՎերանայվում է տպագիր մամուլը որպես ծանուցման գործիք կիրառելու գործող մեխանիզմըԿովկասյան ընձառյուծի պահպանությունը բնական հավասարակշռության ու միջավայրի պահպանություն է. կվավերացվի համաձայնագիր Շրջայց Վայոց ձորի և Սյունիքի մարզերում իրականացվող մի քանի ծրագրերի շինարարական հրապարակներԾեծի հետևանքով մահացած փոքրիկի մայրը 2 տղաներին հանձնել էր խնամքի կենտրոնԻրավապահները պետք է ձեռնպահ մնան երեխաների ներկայությամբ ձերբակալություններից․ ՄԻՊՀաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցների ցանկը ընդլայնվել էՎլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավորԱՄՆ-ն Իրանին է փոխանցել 15 կետից բաղկացած ծրագիրԻրանը հայտարարել է Իսրայելի և տարածաշրջանում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հարձակման 80-րդ ալիքի մեկնարկի մասին Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել էԻրանում ռազմական արշավը հակասում է միջազգային իրավունքինԳորիսի մանկապարտեզներից մեկի խոհանոցում խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ մի շարք նորմերՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 25.03.2026United Airlines-ի ավիատոմսերի գները կարող են աճել մինչև 20 տոկոսովԱրուսյակ Ջուլհակյանը ընտրվել է ԵԽԽՎ ներկայացուցիչ ԳՐԵԿՈ-ումՆԱՏՕ-ի երկրները պետք է ավելի շատ ներգրավված լինեն Իրանում իրականացվող գործողությանըԿդադարեցվի Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի որոշ հասցեների գազամատակարարումըՆավթի շուկայում կասկածելի ակտիվություն է գրանցվելՌուսաստանի հարյուրավոր հարվածներից հրդեհվել է Լվովի պատմական վանքերից մեկը Փոփոխություններ են նախատեսվում «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքումՀայաստանի ներկայացուցիչը` ՄԱԿ համավարակային միջկառավարական բանակցությունների համակարգող
Արցախ

Ադրբեջանը շարունակում է հայերի նկատմամբ ատելության սերմանման քաղաքականությունը. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Սումգայիթում հայերի ջարդերի 32-րդ տարելիցի կապակցությամբ.

«32 տարի առաջ՝ 1988թ. փետրվարի 27-29-ը, Ադրբեջանական ԽՍՀ իշխանությունները Սումգայիթ քաղաքում իրականացրեցին հայ ազգաբնակչության կոտորած և բռնի տեղահանություն, որոնք ուղեկցվում էին աննախադեպ դաժանությամբ իրագործված վայրագություններով։ Երեք օր տևած զանգվածային ծեծուջարդը, սպանություններն ու բռնարարքները Բաքվի իշխանությունների պատասխանն էին արցախահայության՝ իր ինքնորոշման անկապտելի իրավունքի իրացման խաղաղ և օրինական պահանջներին։

Բազմաթիվ վկայություններ կան այն մասին, որ Սումգայիթում հայերի կոտորածները մանրակրկիտ կերպով նախապատրաստված և ծրագրված էին Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Ջարդերի նախօրեին կազմակերպված հանրահավաքներում ելույթ ունեցող քաղաքային իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչները դիմում էին ամբոխին՝ կոչ անելով պատժել հայերին և պահանջելով «սպանել ու վտարել նրանց Սումգայիթից, և, առհասարակ, Ադրբեջանից»: Գրեթե յուրաքանչյուր ելույթից հետո հնչում էր «Մա՛հ հայերին» կոչը: Իշխանությունների և իրավապահ մարմինների բացահայտ անգործության պայմաններում, ինչպես նաև վերջիններիս ուղղորդմամբ հարյուրավոր սումգայիթցի ադրբեջանցիներ, ոգեշնչված հայատյացության և բռնության կոչերով, անարգել կերպով սկսեցին հարձակումները Սումգայիթում ապրող հայերի բնակարանների վրա՝ իրենց մոտ ունենալով նրանց հասցեներով ցուցակները։

Սումգայիթում իրագործված մարդկության դեմ ուղղված հանցագործությունների իրական կազմակերպիչների և մեղավորների անպատժելիությունը պարարտ հող նախապատրաստեց հաջորդած տարիներին Ադրբեջանական ԽՍՀ ողջ տարածքում՝ Կիրովաբադում, Բաքվում և մի շարք այլ հայաշատ քաղաքներում հայերի նկատմամբ էթնիկ զտումների իրագործման համար։ Այդ քաղաքականությանը զոհ գնացին հազարավոր հայեր, իսկ հարյուր հազարավորները դարձան փախստական։

Ցավոք, այսօր էլ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հայերի նկատմամբ ատելության և այլատյացության սերմանմանն ուղղված քաղաքականությունը՝ հերոսացնելով և փառաբանելով 2004 թ. Հունգարիայում հայ սպային դաժանորեն սպանած ադրբեջանցի զինծառայողին։ Նման քաղաքականության հերթական դրսևորումը դարձան 2016 թ. Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ապրիլյան պատերազմի ընթացքում Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողին գլխատող ադրբեջանցի սպայի պագրևատրումը Ադրբեջանի նախագահի կողմից, ինչպես նաև ադրբեջանական զինված ուժերի իրագործած մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումներն ու պատերազմական հանցագործությունները։

Խոնարհվում ենք սումգայիթյան ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին։ Միջազգային հանրությունը պետք է դատապարտի և հստակ ու միանշանակ գնահատական տա խաղաղ հայ ազգաբնակչության դեմ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացված ցեղասպանական գործողություններին, որը թույլ կտա ոչ միայն կանխել հետագայում նման ոճրագործությունների կրկնությունը, այլև կնպաստի Ադրբեջանում իրավիճակի առողջացմանը»։