Ալիևը Փաշինյանին մեղադրել է հակասական հայտարարություններ անելու մեջ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում թուրք-ադրբեջանական ռազմավարական խորհրդի 8-րդ նիստի ավարտին իր ելույթում անդրադարձել է Արցախի հարցին։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
«Հայաստանի ապակառուցողական գործողություններն են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հիմնական խոչընդոտը։ ՀՀ ղեկավարության կողմից հակասական հայտարարությունները լուրջ հարված են բանակցություններին։ Մեկ նրանք հայտարարում են, որ ԼՂ-ն Հայաստան է, մեկ ասում են, որ Ղարաբաղն անկախ պետություն է։ Եթե նրանք չգիտեն, կարող ենք ասել՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է եւ Ադրբեջանի տարածքային ամբողջությունը ճանաչում է ողջ միջազգային հանրությունը»,-նշել է Ալիևը։
Էրդողանն իր հերթին ասել է, որ Անկարան կարգավորման հարցում շարունակելու է աջակցել Բաքվին։
Աղբյուրը՝ yerevan.today

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...