Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու հերթական դեպքերը Տիչինայի փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել Ղալիբաֆը ժամանել է Բաքու Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել արգելափակումից․ նա հոսպիտալացվել է Տավուշի մարզի տարբեր բնակավայրերում գազանջատումներ կլինեն ԱՄՆ Սենատն Իրանի դեմ Թրամփի ռազմական լիազորությունների սահմանափակող բանաձև է ընդունել Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ ԱՄՆ-ում մեկնարկել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների հերթական փուլը. Times of Israel Մունդիալ-2026. Պորտուգալիան խոշոր հաշվով հաղթեց Ուզբեկստանին CAFSEP ծրագրի շրջանակում` այցեր ՀՀ Շիրակի և Տավուշի մարզերի ընտրված բնակավայրեր

Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազիՀակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու հերթական դեպքերըՏիչինայի փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել արգելափակումից․ նա հոսպիտալացվել է«Վահագն Վիշապաքաղ» արձանը տեղադրվեց Երեւանի քաղաքապետարանի դիմաց` Ռուսաստանի հրապարակումՏավուշի մարզի տարբեր բնակավայրերում գազանջատումներ կլինենԱՄՆ Սենատն Իրանի դեմ Թրամփի ռազմական լիազորությունների սահմանափակող բանաձև է ընդունելՇախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլԱՄՆ-ում մեկնարկել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների հերթական փուլը. Times of IsraelՄունդիալ-2026. Պորտուգալիան խոշոր հաշվով հաղթեց ՈւզբեկստանինCAFSEP ծրագրի շրջանակում` այցեր ՀՀ Շիրակի և Տավուշի մարզերի ընտրված բնակավայրեր Ֆրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգիցՊապոյանը ՀՀ-ում ԵՄ դիվանագիտական ներկայացուցիչների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանումների ընդլայնման հարցերըՏեղի է ունեցել Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խորհրդի նիստըՁերբակալվել է Ավետիք ՉալաբյանըԲրյուսելում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման հարցերՄիգրացիոն ոլորտի բարեփոխումների շրջանակում՝ ՀՀ մի շարք բնակավայրերում կառուցվում են սպասարկման նոր գրասենյակներԱդրբեջանի տարածքով տարանցմամբ ցորենի հերթական խմբաքանակն է ուղարկվել ՀայաստանՍևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 միլիարդ եվրոՈւկրաինայի հարվածները ՌԴ քաղաքացիական ենթակառուցվածքներին չեն կարող ազդել ռազմաճակատի իրավիճակի վրա. ՊուտինՀայաստանն ու ԵՄ-ն ստորագրել են մտադրության նամակներ սահմանային և ճանապարհային ծրագրերի վերաբերյալՀունիսի 22-23-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտվել են 126 հանցագործությունՊապիկյանը «Զառ» ուսումնական կենտրոնում դիտարկել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքըԿարևորվել է անչափահասների իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային համագործակցության դերըՔննարկվել են Հայաստանի ու Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցերՀայաստանում կա արդարադատության հսկայական պահանջ, և այն իրականացվելու է. Ռուբինյանի ելույթը ԵԽԽՎ-ումՈվքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից. մանրամասներ«Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթը» Հայաստանի համար կարևոր հարթակ է՝ ներկայացնելու երկրի բնապահպանական օրակարգըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՀամբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսինՔաղաքապետարանում կանայք հետ չմնացին տղամարդկանցից (տեսանյութ)Հատուկ պահ Նորվեգիայի հավաքականի խաղացողների եւ երկրպագուների միջեւ (տեսանյութ)Քաղաքական գործիչներն ու ուժերը իրավապահների խոշորացույցի տակԳյումրին մեծ ճանապարհաշինության շեմին է․ մեկնարկել են լայնածավալ նախապատրաստական աշխատանքները3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՌեալը պատրաստ է բաժանվել 80 մլն եվրոյով գնված աստղիցՀայ և թուրք պաշտոնյաները քննարկել են տարածաշրջանային կապուղիների զարգացման հնարավորություններըԱմենուժեղ հարվածները քաղաքացիական բնակչության դեմ գրանցվել է մեկ ամիս առաջ․ ուկրաինական թեման ՄԱԿ ԱԽ-ումԳատուզոն վերադառնում է Ա ՍերիաՈւրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. PoliticoԿարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 4-5, ապա կբարձրանա 2-3 աստիճանովԵրևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում էՈստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակԱրսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումըՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանաԱՄՆ նախագահի բանագնացը հայտարարել է, որ առաջիկայում Գրենլանդիան կարող է դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգըԿիևը պատրաստ է Մոսկվայի հետ ուղիղ բանակցությունների. ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ
Կարծիք

«Հետաքրքրաշարժ իրավագիտություն. ինչպես ճիշտ հասկանալ օրենքները. Կարճ ուղեցույց ոչ իրավաբանների համար». Գոռ Հովհաննիսյան

Հետաքրքրաշարժ իրավագիտություն. ինչպես ճիշտ հասկանալ օրենքները. Կարճ ուղեցույց ոչ իրավաբանների համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է սահմանադրագետ Գոռ Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Համառոտ ուղեցույց ոչ իրավաբանների համար

Երբ օրենսդիրն օրենքում ամրագրում է, օրինակ, «Արգելվում է երկու հոգով մի հեծանիվ վարելը», ապա գոնե միջին մակարդակի իրավաբանն այս դրույթը կհասկանա այն իմաստով, որ արգելվում է մի հեծանիվ վարել նաեւ երեք, չորս, հինգ ․․․ հոգով։ Միջինից ցածր մակարդակի իրավաբանը նշված դրույթը կհասկանա տառացի, այն է՝ արգելվում է մի հեծանիվ վարել ՄԻԱՅՆ երկու հոգով, իսկ երեք, չորս, հինգ ․․․ հոգով մի հեծանիվ վարել կարելի է, որովհետեւ օրենսդիրը դա չի արգելել, նա արգելել է միայն երկուսով մի հեծանիվ վարելը։

Ոչ իրավաբանները բնականաբար շատ կզարմանան, թե ինչպես կարող է այսքան պարզ հայերեն միտքը տարակարծությունների տեղիք տալ։ Չէ որ ամեն ինչ պարզ գրված է։ Ուրեմն ինչո՞ւ պիտի երկու տարբեր իրավաբաններ միեւնույն միտքը տարբեր կերպ ընկալեն։

Իրենց հարցի պատասխանն ստանալու համար ոչ իրավաբանները պետք է իմանան ընդամենը հետեւյալը։ Օրենսդիրը յուրաքանչյուր իրավակարգավորում նախատեսում է միշտ մի ԿՈՆԿՐԵՏ ՆՊԱՏԱԿՈՎ։ Իր կարգավորումների միջոցով օրենսդիրը միշտ ձգտում է ինչ-որ նպատակի։ Չկան եւ չեն կարող լինել ուղղակի հենց էնպես, աննպատակ իրավանորմեր։ Հետեւաբար, իրավանորմի իմաստը ճիշտ հասկանալու համար անխուսափելիորեն պետք է պարզել նրա նպատակը՝ ինչո՞ւ է օրենսդիրը սահմանել այդ նորմը։

Եթե իմ ոչ իրավաբան ընկերներին հարցնեմ, թե բերված նորմի նպատակը որն է, ապա նրանք հաստատ կպատասխանեն՝ անվտանգության ապահովումը։ Չէ որ երկու հոգով մի հեծանիվ վարելը վտանգավոր է ոչ միայն հեծանվորդների, այլ նաեւ երթեւեկության մյուս մասնակիցների կյանքի ու առողջության ու ընդհանրապես երթեւեկության անվտանգության համար։ Ով երբեւէ մեկ ուրիշի հետ մի հեծանիվ վարել է, գիտի, որ այդպես հեծանիվ վարելն անշուշտ ավելի դժվար է, հեծանիվն ավելի շատ է ճոճվում, ու շուռ գալու վտանգն ավելի մեծ է։

Գոնե միջին մակարդակի իրավաբանը գիտակցում է նորմի այս նպատակը եւ նորմին նայում նրա նպատակի լույսի ներքո։ Եվ նա կբացատրի՝ եթե երկու հոգով մի հեծանիվ վարելը վտանգավոր է, ապա առավել եւս վտանգավոր է երկուսից ավել հոգով մի հեծանիվ վարելը։ Ուստի արգելված է նաեւ երեք, չորս․․․ հոգով մի հեծանիվ վարելը, թեեւ օրենսդիրն այդ մասին ոչինչ չի ասել։ Անգամ եթե նա չկարողանա գիտականորեն բացատրել, թե ինչ կանոնների հիման վրա նա հանգեց նման եզրակացության, միեւնույն է նրա ընկալումը ճիշտ է։

Գիտական բացատրությունը կտա միջինից բարձր մակարդակի իրավաբանը։ Նա կբացատրի, որ իր գործընկեր միջին մակարդակի իրավաբանի եզրակացությունը բխում է argumentum a fortiori տրամաբանական հետեւությունից, որը հայերենում արտահայտվում է «Եթե արդեն․․․, ապա առավել եւս․․․» ձեւակերպմամբ։ «ԵԹԵ ԱՐԴԵՆ արգելված է երկուսով մի հեծանիվ վարելը (որովհետեւ դա վտանգավոր է), ԱՊԱ ԱՌԱՎԵԼ ԵՎՍ պիտի արգելված լինի երեք, չորս, հինգ․․․ հոգով մի հեծանիվ վարելը (որովհետեւ դա է՛լ ավելի վտանգավոր է)»։

Իսկ բարձրակարգ իրավաբանը կավելացնի, որ նշված հետեւությունը argumentum a fortiori-ի ընդամենը մի ենթատեսակն է՝ argumentum a minore ad maius ( = եզրակացություն ավելի փոքրից դեպի ավելի մեծը)»: