Ադրբեջանի ԿԸՀ-ն ամփոփել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ու ուղարկել ՍԴ
Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Միլի մեջլիսի (խորհրդարանի)՝ փետրվարի 9-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները և արդյունքների արձանագրությունն ուղարկել Սահմանադրական դատարան՝ ուսումնասիրելու և հաստատելու համար: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
«Որոշում է կայացվել Միլի մեջլիսի ընտրությունների ընդհանուր արդյունքների մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությունը համապատասխան փաստաթղթերի հետ միասին հաստատման համար ուղարկել Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրական դատարան»,- ասվում է երկրի ԿԸՀ տարածած հաղորդագրությունում:
Նշվում է, որ ՍԴ-ն պետք է արդյունքներն ուսումնասիրի 10-օրյա ժամկետում և վերջնական որոշում կայացնի: Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են փետրվարի 9-ին: Համաձայն վերջնական արձանագրության՝ երկրի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությանը խորհրդարանում հասնող մանդատների թիվը ընտրությունների արդյունքում կազմել է 70 ընդհանուր 125-ից: Եվս 41 մանդատ ստացել են անկախ թեկնածուներ: Խորհրդարան կանցնի նաև Ադրբեջանի այլ կուսակցություններից առաջադրված 10 թեկնածու:
Նշենք, որ լուրջ ընտրախախտումների առկայության պատճառով Ադրբեջանի ԿԸՀ-ն անվավեր էր ճանաչել երկրի 4 ընտրական շրջանների քվեարկության արդյունքները: Ընդհանուր առմամբ անվավեր է ճանաչվել 328 ընտրատեղամասերի քվեարկության արդյունք:


















































Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա փետրվարի 28-29-ը Բեռլինում. ԱԳՆ խոսնակ
ԱՄՆ-ն «ձեռքերը լվացել է» Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացից. Արթուր Խաչատրյան
Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
Ադրբեջանն ու Ղազախստանը համատեղ վարժանքներ կանցկացնեն
«Ռոյթերզ». «Մոսկվան լարվածություն է բորբոքել հօգուտ Ադրբեջանի»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ