Օսման Կավալային առանց ապացույց 2.5 տարի պահել են բանտում. Կարո Փայլան
Կարո Փայլանը Twitter–ի իր էջում գրառում է կատարել Օսման Կավալայի հետ կապված դատարանի վերջին հայտարարության մասին, ըստ որի Օսման Կավալայի դեմ որեւէ ապացույց չկա։
Կարո Փայլանը գրել է. «անհիմն պնդումներով Օսման Կավալային 2.5 տարի պահել են բանտում, իսկ հիմա առանց ամաչել հայտնում են, թե ապացույց չի գտնվել։ Դա պարզ էր հենց առաջին օրվանից։ Իսկ Օսման Կավալայի դեմ հունիսի 15–ի հեղաշրջման գործով ապացույց կա՞։ Չկա։ Երանի ամոթի զգացումն այդքան կորցրած չլինեիք»։
Նշենք, որ «Գեզի այգու» գործով դատավարությանը Օսման Կավալան ազատ էր արձակվել, սակայն անմիջապես դահլիճում ձերբակալվել էր 2016–ի հեղաշրջման գործի շրջանակներում։
Հիշեցնենք, որ Կավալան հայտնի է ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ։ Նրան պատկանող տպարանում հրատարակվել են Հայոց ցեղասպանությանը նվիրված բազմաթիվ գրքեր, իսկ «Ջեզաիր» կոչվող նրա ռեստորանում կազմակերպվել են նույն թեմայով քննարկումներ ու հիշատակի միջոցառումներ։


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ