Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Ֆրանսիան և կեցցե՛ Գյումրին». Էմանուել Մակրոն Հայաստանը վերահաստատում է ժողովրդավարական ուղին՝ Եվրոպայի խորհրդին անդամակցության 25-ամյակի համատեքստում Մակրոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեսանյութ հրապարակել Քննարկվել են Հայաստան-Սլովակիա ռազմական համագործակցության հեռանկարները Էմանուել Մակրոնի պետական այցը Հայաստան ավարտվել է Ֆրանսիան սիրում է ձեզ. Մակրոն Գրանցվել է 494 դեպք, որից 120-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցմամբ Ռումինիայի կառավարությունը հրաժարական է տվել Ընթանում է «Բացելով Հարավային Կովկասը - նոր տնտեսական հորիզոններ» խորագրով պանելային քննարկումը Միջազգային քրեական դատարանի նախագահ, դատավոր Տոմոկո Ականեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ընդլայնված կազմով հանդիպումը

«Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Ֆրանսիան և կեցցե՛ Գյումրին». Էմանուել ՄակրոնՀայաստանը վերահաստատում է ժողովրդավարական ուղին՝ Եվրոպայի խորհրդին անդամակցության 25-ամյակի համատեքստումՄակրոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեսանյութ հրապարակելՔննարկվել են Հայաստան-Սլովակիա ռազմական համագործակցության հեռանկարներըԷմանուել Մակրոնի պետական այցը Հայաստան ավարտվել էՖրանսիան սիրում է ձեզ. ՄակրոնԳրանցվել է 494 դեպք, որից 120-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթըԷմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցմամբՌումինիայի կառավարությունը հրաժարական է տվելԸնթանում է «Բացելով Հարավային Կովկասը - նոր տնտեսական հորիզոններ» խորագրով պանելային քննարկումըՄիջազգային քրեական դատարանի նախագահ, դատավոր Տոմոկո Ականեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ընդլայնված կազմով հանդիպումըՀայաստանը պայմանագիր է կնքում ֆրանսիական Airbus-ի հետՀայաստան-Ֆրանսիա. ռազմավարական համագործակցություն՝ ռազմարդյունաբերության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներումՍուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի պատերազմի հետազոտությունների համալսարանՕդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանովՄոսկվայի բոլոր օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվելՌազմավարական գործընկերությունը, որը մենք այսօր ստորագրեցինք, ավելի է ամրապնդում այս համագործակցությունըԱՄՆ կինոարվեստի և գիտության ակադեմիան թարմացրել է արհեստական բանականության օգտագործման կանոններըՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի բացման ելույթը «Երևանյան երկխոսություն» 2026 միջազգային համաժողովինԽոսելու եմ Իրանի նախագահի հետ. ՄակրոնՄեղադրյալի հեռավար կրթության շարունակականության վերաբերյալ նախագծի քննարկումՈստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեջ կասկածվող երեք անձիՍուրեն Պապիկյանը պաշտոնական այցով ժամանել է ԼեհաստանԿայա Կալասին Բաքվում ընդունել է Ջեյհուն ԲայրամովըՓաստաթղթերի ստորագումից հետո Ն. Փաշինյանը և Է. Մակրոնը հանդես են գալիս հայտարարություններովՄարտին Գալստյանն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնումՄի նոր փոդքաստ պարտադիր դիտման համարԱռաջարկվում է վերացնել պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումըՑանկանում եմ, որ հարևանները դրսևորեն նույն խիզախությունը, ինչպես դուք, և ձեզ ուղեկցեն խաղաղության ճանապարհինԵՄ-ն ունի մի շարք գործիքներ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելու համար. ԿալասԱդրբեջանի հետ գործընկերությունը երկարաժամկետ նշանակություն ունի, գրել է Իտալիայի վարչապետըՀնարավոր չէ ուղղակի թշնամանքի անջատիչն անջատել և խաղաղության կոճակը սեղմել. Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մասինԵրկիրը կարող է լինել նույն աշխարհագրական կոորդինատների ներքո, բայց աշխարհագրական դիրքը փոխվիԱյս պահը, որ հիմա ապրում ենք, Հայաստանի պահն էՈւկրաինական ԱԹՍ-ները ՌԴ-ին հարվածել են շուրջ 2000 կմ խորության վրաԵՄ-ն Հայաստանին է փոխանցել վիզաների ազատականացման առաջընթացի առաջին զեկույցըՄեղադրյալը դատական նիստի ժամանակ վիրավորել է դատավորինՀայաստանը Հարավային Կովկասում մեր հիմնական հենասյունն է. ԿալլասՈւրախ եմ լինել բարեփոխված ու ժողովրդավարական զարգացման ճանապարհին գտնվող Հայաստանում Վարչապետ Փաշինյանի ելույթը «Երևանյան երկխոսություն» 3-րդ միջազգային համաժողովինԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է անում և հրավիրում է տնտեսվարողներին ներդրումներ անել ՀՀ-ումՋերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. ԱրաղչիՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` Մատենադարանում (լուսանկարներ)ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփոխՀայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբԿեցցե՜ ԵՄ-ի և Հայաստանի բարեկամությունը. Ուրսուլա ֆոն դեր Լայենի գրառումըԵՄ-ՀՀ գագաթնաժողովի արդյունքների ամփւփումըՀայաստանը Հարավային Կովկասի հետ մեր հարաբերություններում անկյունաքարային դեր ունի. Կոշտա

Անիմաստ ծախսերի թոփ-տասնյակը

Վարչապետ Փաշինյանն առաջնորդվում է «բյուջեն իմն է» տրամաբանությամբ, և ձևավորված միանձնյա որոշումների մթնոլորտում կատարվում են խոշոր ծախսեր, որոնց արդյունավետությունը միայն իրեն է հասկանալի։ Իրականում դրանք բավականին կասկածելի արդյունավետութամբ ծախսեր են, որոնք հաճախ պարզապես փոշիացնում են պետական բյուջեի միջոցները։ Ներկայացնում ենք կառավարության անիմաստ ծախսերի և վատնումների թոփ-տասնյակը՝ գիտակցելով, որ այն հարաճուն կերպով փոփոխվելու է։

1. Գյումրու մաքսատան շինարարությունը. այն նախատեսված է օրական 1200 մեքենա սպասարկելու համար։ Ծախսվեց 5 միլիոն դոլարի չափ գումար, աշխատեց 3 ամիս։ Հունվարի 1-ից շուկան կանգնեց, հիմա այն դատարկ է, և լիովին անհասկանալի է դրա կառուցման նպատակահարմարությունը և հեռանկարը։ Արձանագրենք՝ վարչապետի հապճեպ, չհիմնավորված որոշմանը ոչ ոք չառարկեց, չփորձեց հակափաստարկ բերել։

2. Սահմանադրական հանրաքվեի համար՝ մոտ 3.5 միլիարդ դրամ։ Այս գումարով, ըստ մասնագիտական հաշվարկների, կարելի էր Գյումրիում 350 անտուն ընտանիքի ապահովել բնակարանով, գյուղերում կառուցել 20-ից ավելի դպրոց, մոտ 50 կմ լիովին նոր ճանապարհ կառուցել և այլն։ Մի խոսքով՝ ստանալ իրական արդյունք։

3. Ահռելի մեծ թիվ են կազմում պետական բյուջեից բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարները։ 2019-ին դա 40 միլիոն դոլարից ավել է կազմել։ Մեր երկիրը ուսուցչին քիչ է վճարում, բժշկին քիչ է վճարում, սպային քիչ է վճարում, դասախոսին քիչ է վճարում, գիտնականին քիչ է վճարում, որպեսզի մեկ տարում, օրինակ, ԱԺ պատգամավորները 14 անգամ պարգևավճար ստանան։ Նախարարները, փոխնախարարները ստանան չվերահսկվող ծավալի պարգևավճարներ։ Սա՞ է արդար Հայաստանի մասին իշխանության պատկերացումը։

4. Սեպտեմբերին վարչապետի՝ Լոս Անջելես կատարած այցի շրջանակներում Կառավարության միջոցներով վարձակալած ինքնաթիռի ծախսերը, որը տարբեր գնահատականներով կազմել է 350000-400000 դոլար։ Ցուցադրական շռայլություններ այս աղքատ երկրում։ Իսկ այցի արդյունքը՝ մեկ հանրահավաք Լոս-Անջելեսում և մի քանի հանդիպումներ Թրամփի մոլի հակառակորդների հետ։ Իսկ որտե՞ղ է Հայաստանի շահը։

5. Որպես հավելումն ցուցադրական շռայլության՝ կառավարության աշխատակազմի ղեկավարը հայտարարում է մի քանի տասնյակ միլիոն (ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ շուրջ 55մլն դոլար) արժողությամբ նոր ինքնաթիռ գնելու մտադրության մասին։ Հնի հարմարավետությունը այլևս ժողովրդի կառավարությանը չի բավարարում։

6. Անցյալ տարի մեծ աղմուկ սկսվեց նաև վարչապետի կառավարական ամառանոցի վերանորոգման համար կատարված 2 միլիոն դոլար ծախսերի շուրջ։ Վարչապետն անձամբ անդրադարձավ այդ թեմային, փորձեց ինչ-որ կերպ հերքել, սակայն պաշտոնական տվյալներն այլ բանի մասին են խոսում։ Նոր տուն, նոր վերանորոգումներ, նոր թանկ մեքենաներ։

7. Ամանորյա միջոցառումների համար քաղաքապետարանին լրացուցիչ 271մլն դրամի հատկացում։ Հանրային աղմուկը մեղմելու համար վարչապետի բերած հակափաստարկները, թե դրանով տուրիստների քանակը ավելացել են, հիմնազուրկ են և իրականության հետ կապ չունեն։

8. Վարչապետի գրությամբ ընտանիքի վերաբերյալ գովազդի 100000 դոլարի ծախսը։ Թուրքմենական հակումներով այս ծախսը որևէ տրամաբանության չի ենթարկվում։ Ուզեց՝ արեց։ Վաղը կուզի այլ բան, ուրեմն կանի։

9. Դեկտեմբերի 12-ին կառավարությունը հերթական անգամ 95 մլն դրամով ավելացրել է այս տարվա «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներին» բյուջեից հատկացվող գումարը։ 2019 թ. պետբյուջեով գործողումների համար նախատեսված է եղել 350 մլն դրամ, մինչդեռ կառավարության նախկինում կայացված 3 որոշումներով նշված գումարն ավելացվել է 530 մլն դրամով՝ արդյունքում դառնալով 880 մլն դրամ: Ընդ որում, գործուղումների վրա ամենաշատ գումար ծախսած պաշտոնյան ՀՀ նախագահն է՝ շուրջ 123 մլն դրամ։

10. Եվ վերջում, ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի օրենքով նախատեսվում է սահմանադրական դատարանի դատավորների հրաժարական ներկայացնելու դեպքում, նրա լիազորությունները դադարելուց հետո, մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նրան հատկացնել կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով: Արդյունքում՝ ՍԴ նախագահի ամսական կենսաթոշակի գումարը կարող է կազմել 1.375.712 դրամ, ՍԴ անդամի կենսաթոշակի գումարը՝ 1.031.784 դրամ։ Տարեկան կտրվածքով 6 դատավորների և նախագահի կենսաթոշակի ընդհանուր գումարը կկազմեր 90.796.992 դրամ։ Այս ծախսից հարկատուներին ազատեցին հենց իրենք՝ ՍԴ դատավորները՝ հավատարիմ մնալով դատավորի իրենց կոչմանը։

Այս ամենն իրականացվում է 23,5% պաշտոնական աղքատության մակարդակ ու 20.5% գործազրկության մակարդակ ունեցող, դեռևս աղետի գոտու տնակներում ապրող հազարավոր քաղաքացիներ ունեցող երկրի իշխանության կողմից, այն իշխանության, որն այնքան հույս ու հավատ էր ներշնչել մարդկանց հենց այսպիսի խնդիրների դեմ պայքարելու համար։

Արման Պետրոսյան

«ԻՄ Ձայնը» նախագիծ