Վրաստանը դադարեցնում է Իրանի հետ ավիահաղորդակցությունը
Վրաստանի կառավարությունը կորոնավիրուսի ներթափանցումը երկիր բացառելու համար դադարեցնում է Իրանի հետ ավիահաղորդակցությունը: Կառավարության տարածած հայտարարության համաձայն, այս փուլում տեղափոխվելու համար մնում է ցամաքային սահմանը, որտեղ կգործեն խիստ սահմանափակումներ: Ըստ կառավարության, հարկ եղած դեպքում չի բացառվում նաև ցամաքային արգելքը:
Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Իրանից Վրաստան ուղևորների տեղափոխումը կդադարեցվի, ավիաընկերությունները հնարավորություն կունենան դատարկ ինքնաթիռներով մտնել Վրաստանի տարածք, որպեսզի այստեղ գտնվող իրանցիները վերադառնալու հնարավորություն ունենան:
Կառավարության պարզաբանմամբ, այս պահին կորոնավիրուսի տարածման ամենաբարձր ցույցանիշը Չինաստանից հետո արձանագրվել է Իրանի իսլամական հանրապետությունում:
Իրանի կառավարությունը բոլոր քայլերին դիմում է կորոնավիրուսի տարածումը կասեցնելու համար, սակայն ստեղծված իրավիճակում հարկ է եղել արգելել ավիաչվերթներն Իրանից:
Վրաստանի կառավարությունն արդեն զգուշացրել է Վրաստանի քաղաքացիներին՝ զերծ մնալ Իրան ճանապարհորդելուց: Իրանում գտնվող Վրաստանի քաղաքացիները անհրաժեշտության դեպքում կարող են կապվել Վրաստանի դեսպանատան հետ:
Հիշեցնենք՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Իրանի հետ սահմանն արդեն փակել են Հայաստանը, Թուրքիան, Պակիստանը:
Աղբյուրը՝ aliq.ge


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ