Ադրբեջանցի զինծառայող է սպանվել
Ադրբեջանը հայտնում է իր զինված ուժերի զինծառայողի զոհվելու մասին։
Երկրի պետական սահմանապահ ծառայության հաղորդագրության համաձայն՝ Ղազախի շրջանի Ղուշչու Այրիմ գյուղի ուղղությամբ սահմանային մարտական դիրքում, որը տեղակայված է Հայաստանի Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի գյուղից ոչ հեռու, հայկական Զինված ուժերի կողմից հրադադարի խախտման հետևանքով սպանվել է սահմանապահ Իբրահիմ Վելիևը։
Ադրբեջանական պաշտոնական աղբյուրները պնդում են, թե «դիվերսիայի փորձի» կանխման ընթացքում կորուստներ է կրել նաև հայկական կողմը։
Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակը, մինչդեռ, այսօր առավոտյան հաղորդել է, որ Ադրբեջանի զինուժի ստորաբաժանումները կրակ են բացել Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումների դիրքերի ուղղությամբ, թեթև վիրավորվել է հայ զինծառայող։ Ըստ Արծրուն Հովհաննիսյանի՝ «հայկական Զինված ուժերի ստորաբաժանումների պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է»:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ