Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վատթարացումը կարող է հանգեցնել ԱՄՆ-ում 150 դեղամիջոցների պակասի
Չինաստանում նոր կորոնավիրուսի բռնկման հետ կապված իրավիճակի հետագա վատթարացումը կարող է հանգեցնել ԱՄՆ-ում մետ 150 դեղատոմսային դեղամիջոցների արտադրության համար անհրաժեշտ բաղադրիչների պակասի սպառնալիքի, որոնց թվում են հակաբիոտիկները, ջեներիկները, ինչպես նաեւ այլընտրանք չունեցող ֆիրմանին դեղերը: Այս մասին հայտնել է Axios լրատվական պորտալը՝ վկայակոչելով ԱՄՆ առողջապահության եւ սոցիալական ծառայության նախարարությանն առընթեր սննդամթերքի եւ դեղորայքի որակի հարցերով վարչությունում իր աղբյուրներին:
Նրանք պարզել են, որ ԱՄՆ-ում վաճառվող դեղերի պատրաստման համար բաղադրիչների խոշորագույն մատակարարը Չինաստանն է: Գերատեսչությունում մտավախություն ունեն, որ վիրուսը կարող է հանգեցնել Չինաստանի արտադրական հնարավորությունների նվազմանը, հետեւաբար՝ Ամերիկայում դեղամիջոցների դեֆիցիտի: Տարածված հայտարարության մեջ վարչությունը նշել է, թե իրենք «հստակ գիտակցում են, որ բռնկումը կարող է ազդել դեղամիջոցների մատակարարման շղթայի վրա»: Իշխանությունները նաեւ լրացուցիչ ռեսուրսներ են հատկացնում ԱՄՆ դեղամիջոցների մատակարարումների մեջ պոտենցիալ խոցելիությունները հայտնաբերելու համար եւ բանակցություններ են վարում Եվրոպայում եւ Հարավարեւելյան Ասիայում մատակարարների հետ:
«Եթե վարչությունը հայտնաբերի դեղամիջոցների դեֆիցիտ կամ մատակարարումների խափանումներ, մենք հնարավոր բոլոր միջոցները կօգտագործենք արագ արձագանքելու եւ ամերիկացի պացիենտների ու բուժաշխատողների համար հետեւանքները նվազեցնելու նպատակով»,- նշել են վարչությունից:
Politico պարբերականը ուրբաթ հայտնել էր, որ Սպիտակ տունը մտահոգված է այն հանգամանքով, թե կորոնավիրուսի բռնկումն ինչպես կանդրադառնա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերընտրվելու հեռանկարների վրա: Բացի դրանից, ինչպես նշում է պարբերականը, Վաշինգտոնի վարչակազմի որոշ ներկայացուցիչներ մտահոգված են, որ վիրուսը իշխանությունների համար աննկատ տարածվում է ԱՄՆ տարածքում:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...