ԱԱԾ-ի և ԱՆ-ի կողմից կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ որևէ լուրջ քայլ դեռևս տեսանելի չէ. Գևորգ Գրիգորյան
Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ, բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածմանը և այդ համատեքստում ՀՀ իշխանությունների գործունեությանը: Նա մասնավորապես նշել է, որ ՀՀ-ին ևս սպառնում է կորոնավիրուսի վտանգը, սակայն ԱԱԾ-ի և Առողջապահության նախարարության կողմից որևէ լուրջ կանխարգելիչ քայլ դեռևս տեսանելի չէ: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Աշխարհի գրեթե բոլոր երկրներում առողջապահական համակարգը անցնում է «կորոնավիրուս» կոչվող փորձության միջով և այդ փորձության հաղթահարումը կախված է զանազան երկրերի լիդերների և առոզջապհության ոլորտի պատասխանատուների գիտելիքային և կամային հատկանիշների դրսևորումից:
Հայաստանի Հանրապետությունը բացառություն չէ: Մեր երկրին ևս սպառնում է «կորոնավիրուսի» վտանգը, սակայն իշխանության` մասնավորապես ազգային անվտանգության ծառայության և առողջապահության նախարարության կողմից որևէ լուրջ կանխարգելիչ քայլ դեռևս տեսանելի չէ:
Ցավով պետք է արձանագրեմ, որ առողջապահության նախարարության ղեկավարը` իր գործառույթները կատարելու փոխարեն զբաղված է բնակչությանը ծաղրելով և ինչ-որ ձևական քայլեր ձեռնարկելով, որոնք, ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը էֆեկտիվ չեն «կորոնավիրուսի» ներթափանցումը կանխելու համար:
Տապալված առողջապահությունը այլևս փաստ է:
Մեղավորներ մի փնտրեք, քանի որ բոլորդ 2018 թվականի ընտրություններին մասնակցելիս և քվեարկելիս իմացել եք, որ նախարար է նշանակվելու տվյալ անձը:
Մեղավոր եք բոլորդ և մեղավոր ենք բոլորս` այս ամենը հանդուրժելու և մինչ այսօր տանելու համար»:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ