Saudi Aramco-ն սկսում է թագավորության խոշորագույն գազի հանքավայրի մշակումը
Սաուդյան Արաբիայի Saudi Aramco խոշորագույն պետական նավթային ընկերությունը կսկսի աշխատանքներ իրականացնել թագավորության խոշորագույն գազի հանքավայրում, որի պաշարները կազմում են մոտ 56.6 մլրդ խորանարդ մետր: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ մեջբերելով ընկերության հայտարարությունը:
«Saudi Aramco-ի տնօրենների խորհրդի նախագահ Յասիր Օտման ալ-Ռումայանն ընդգծել է, որ ակնկալվում է, որ գազի հանքավայրի մշակումը կամրապնդի ընկերության դիրքերը համաշխարհային էներգետիկ հատվածում և կօգնի դառնալ աշխարհի առաջատար համալիր էներգետիկ և քիմիական ընկերությունը»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ Saudi Aramco-ն հանքավայրի մշակմանը կանցնի 2024 թվականին: Ընկերությունն ակնկալում է, որ 2036 թվականին գազի արդյունաբերման ծավալը հանքավայրում կհասնի օրական շուրջ 62 մլն խորանարդ մետրի:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց․ ուր դիմել
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...