Գերմանիայում զինված հարձակման հետևանքով 5 թուրք է զոհվել
Փետրվարի 19-ի երեկոյան Գերմանիայի Հեսսեն քաղաքում գրեթե միաժամանակ զինված հարձակումներ են տեղի ունեցել երկու սրճարաններում։ Միջադեպի հետևանքով 11 մարդ է զոհվել, կան նաև վիրավորներ։
Զինված հարձակման զոհերի անուններն ու քաղաքացիությունը դեռ պաշտոնապես չի հրապարակվել, բայց ըստ թուրքական մամուլի՝ զոհվածներից 5-ը թուրքեր են։ Հայտնի է նաև, որ հարձակման թիրախ դարձած վայրերից մեկը նարգիլե –սրճանարն է, որը պատկանում է Թուրքիայի Քոնյա քաղաքից սերող մի թուրքի։
Հարավային Հեսսենի ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն՝ հարձակումը տեղի է ունեցել «Heumarkt» և «Kurt Schumacher» պողոտաների վրա գտնվող սրճարաններում։ Տեղական ժամանակով երեկոյան 10-ին գրանցված միջադեպից հետո ոստիկանությունը պարզել է հանցագործներից մեկի ինքնությունն ու հասցեն։
Ոստիկանության հատուկ ջոկատները մեկնել են տվյալ հասցե և այնտեղ 2 դի են հայտնաբերել։ Ըստ ոստիկանության տվյալների՝ մահացածները հարձակման մասնակից Տոբիաս Ռ․-ն ու նրա մայրն են։
Աղբյուրը՝ ermenihaber.am


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ