Փետրվարի 20-ի խորհուրդը. Էդգար Էլբակյան
Էդգար Էլբակյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«.Այսօր փետրվարի 20-ն է։ 32 տարի առաջ այս օրը ԼՂԻՄ մարզխորհրդի արտահերթ նստաշրջանն ընդունեց պատմական որոշում, որի մասին այսօր մամուլի ամենատարբեր օրգաններում և ֆեյսբուքյան անկյուններում, անշուշտ, կգրեն։ Բայց ցավոք, ոչ ոք չի գրի, թե ինչպես էր Սամվել Կարապետյանը («Օգանովսկի») ընկերների հետ միասին որոշ պատգամավորների ծեծելով բերում նիստի դահլիճ, որ «կողմ» քվեարկեն, ինչպես և ոչ ոք չի գրում, ինչպես մի անգամ Սերժ Սարգսյանն ու Մոնթե Մելքոնյանն այրեցին Մարտունու շրջանից քաղաքացիական բնակչությանը դուրս բերել ցանկացող մի ՈւԱԶ կամ թե ինչպես էր Ռոբերտ Քոչարյանը «չորով» բռնագրավում այն բոլոր բնակտարածքները, որոնց տերերը փախել էին Ղարաբաղից, և դրանք տալիս էր կռվողների ու զոհվածների ընտանիքներին…
• Այս ամենը չի գրվում, եղածն էլ միֆականացվում է՝ ձևավորելով մի պատկեր, որում պատերազմը, որին նախկին ՀԽՍՀ բնակչության 1% անգամ չի մասնակցել, Սփյուռքից մասնակցել են 3-4 ակտիվ կռվողներ, իսկ բուն Ղարաբաղում էլ միայն նշածս երկաթյա մեխանիզմներով է հնարավոր եղել կազմակերպել առկա ուժերի մոբիլիզացիան, վերածվում է բացառապես «ժողովրդի հաղթանակի»՝ ամբողջությամբ ու անարդարացիորեն ստվերելով այն էլիտայի դերը, որը կազմակերպել է այդ «ժողովրդի հաղթանակը»։
• Սրանք հարցեր են, որ մշտապես զբաղեցնում են քաղաքացու և հետազոտողի իմ միտքը՝ բերելով մի մոտավոր եզրահանգման, որ պատերազմում և ցանկացած մեծ մրցության մեջ սոցիալական խմբերը հաղթում կամ պարտվում են, այո՛, «ժողովրդովի», բայց ոչ ուղղակիորեն, այլ իրենց ծնած վերնախավերի միջոցով։ Պարզ ասած՝ թերի են և՛ «պատերազմում հաղթեց հայ ժողովուրդը», և՛ «պատերազմում հաղթեց հայ վերնախավը» պնդումները, իսկ առավել ճշմարտացի է «պատերազմում հաղթեց հայ ժողովրդի ծնած վերնախավը» պնդումը»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...