Ես ձեզ երաշխավորում եմ, որ մեկ տարի հետո այս կառավարության վերջը կգա. Վանո Մերաբիշվիլի
«Ես ուղիղ 6 տարի 9 ամիս գտնվել եմ այս բանտի մենախցում, ես գոհ եմ, որ չեմ գնացել որեւիցե փոխզիջման, առաջին հերթին՝ իմ վերաբերյալ»,- Վրաստանի նախկին վարչապետ եւ ՆԳ նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին այս մասին հայտարարել է պատիժների իրականացման հաստատությունը լքելուց հետո, փոխանցում է « Գրուզիա On-line»-ը:
Մերաբիշվիլին շնորհակալություն է հայտնել իր մերձավորներին:
Նախկին վարչապետը նշել է, որ պայքարելու է այս իշխանության վերջը տալու համար:
«Իմ երկրպագուներին, մտերիմներին, մարդկանց, որոնք այստեղ են, եւ նրանց, որոնք հեռվից են ինձ կարեկցել, նրանց աջակցության եւ ապագայի հանդեպ հույսի շնորհիվ ես պահպանել եմ պայքարը շարունակելու ուժը, հույսը, հավատը, որ այսօր իսկ այս ռեժիմը Վրաստանից վերացնենք, ես ձեզ երաշխավորում եմ, որ մեկ տարի հետո այս կառավարության վերջը կգա»,- հայտարարել է Վանո Մերաբիշվիլին:
Վրաստանի նախկին վարչապետ եւ ՆԳ նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին լքել է պատիժների իրականացման հաստատությունը: Վանո Մերաբիշվիլիի ազատազրկության ժամկետն այսօր լրացել է:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ