Թուրքիան լրացնում է իր սպառազինությունները
Թուրքիան ծրագրում է իրականացնել սպառազինությունների գնման հավակնոտ նախագիծ 2020թ․ համար, քանի որ երկիրը վերականգնվում է 2018թ․ տնտեսական ճգնաժամից հետո, իսկ կառավարությունը փողերը ծախսում է տարբեր ճակատներում, այդ թվում՝ Սիրիայում եւ Իրաքում պատերազմների վրա, հայտնում է Defense News-ը։
Թուրքական ռազմական Akıncı անօդաչուն զինվորականներին կհանձնվի 2020թ․ վերջին։ Թուրքիան նաեւ սպասում է Kamikaze Kargu-2 անօդաչուի մատակարարմանը։ Թուրքիայի կառավարությունը պաշտպանական սարքեր մատակարարող STM ընկերության հետ պայմանագրով ձեռք է բերում ընդհանուր առմամբ 356 հատ Kargu-2 անօդաչու թռչող սարք։
STM-ն նաեւ պատրաստվում է մատակարարել ինքնավար մարտավարական գրոհող ինքնաթիռներ։ Թուրքիան այս տարի նաեւ բեռնատար անօդաչուների արտադրության պայմանագիր կկնքի։
Թուրքիան որոշակիացրել է իր պաշտպանական արդյունաբերության համար հավակնոտ նպատակներն ու ռազմավարությունները, ընդ որում՝ պաշտպանական ու աերոտիեզերական շրջանառության ծավալը 2023թ․ պետք է հասնի 26,9 մլրդ դոլարի՝ 2018 թ․ 6,7 մլրդ դոլարից։


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ