Ռուսական «Արգումենտի ի ֆակտի»-ն պատասխանել է Ալիևի՝ «բազմաթիվ հայազգի աշխատողներ ունենալու» պնդմանը
Ռուսական «Արգումենտի ի ֆակտի» պարբերականի խմբագրությունը պատասխանել է Մունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի hնչեցրած այն պնդմանը, ըստ որի՝ այդ պարբերականում բազմաթիվ հայազգիներ են աշխատում:
Ալիևն այդ մասին ասել էր, երբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեմայով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի ժամանակ վերջինս անդրադարձ էր կատարել Այազ Մութալիբովի (Ադրբեջանի նախկին նախագահ)՝ 1992թ. «Արգումենտի ի ֆակտի»-ին տված այն մեկնաբանությանը, ըստ որի՝ Խոջալուի դեպքերն ադրբեջանական ընդդիմության կողմից կազմակերպված սադրանք էին:
Դրան ի պատասխան Ալիևն ասել էր, որ «Արգումենտի ի ֆակտի»-ում , ինչպես նաև մի շարք այլ ռուսական լրատվամիջոցներում, այդ թվում դրանց ղեկավարությունում, մեծ քանակությամբ հայեր են աշխատում, այդ պատճառով դրանք «գրում են այն, ինչ ուզում են»:
«Արգումենտի ի ֆակտի»-ի խմբագրությունից պարզաբանել են, որ հիշյալ հարցազրույցը Մութալիբովը ոչ թե իրենց, այլ «Նեզավիսիմայա գազետա» պարբերականին է տվել:
Ինչ վերաբերում է Ալիևի ասածին, ապա խմբագրությունն ասել է հետևյալը. «Չխորանալով երկու հարգարժան քաղաքական գործիչների բանավեճի մանրուքների մեջ՝ նկատենք միայն, որ «Արգումենտի ի ֆակտի»-ում հայերի մեծ քանի վերաբերյալ Ալիևի պնդումը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը: Եվ սա վերաբերում է ինչպես ներկայիս խմբագրությանը, այնպես էլ 90-ական թվականներին աշխատած լրագրողներին»:
Միևնույն ժամանակ պարբերականը շնորհակալություն է հայտնել երկու պետությունների ղեկավարներին իրենց թերթը միջազգային ասպարեզում գովազդելու համար:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ