Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանը երջանկության ինդեքսով տարածաշրջանի առաջատարն է Սարալանջի պողոտայի մի հատվածը 90 օրով կփակվի Սիրիայի իշխանություններն արգելել են լցնովի ալկոհոլի վաճառքը Դամասկոսում. Reuters Պետք է ուշադրություն դարձնել խոցելի վիճակում գտնվող խմբերի իրավունքների պաշտպանությանը Բաքվում պահվող մնացած հայերի շուտափույթ ազատ արձակումն ավելի կամրապնդի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը. Միրզոյան ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստ 23.03.2026 Երևանում կստեղծվի արտաքին տնտեսական գործունեության կենտրոն Վերջին 5 տարվա մեջ առաջին անգամ դատապարտյալների թիվը 70-ով ավելի է եղել կալանավորվածներից TRIPP-ի շուրջ ՀՀ-ԱՄՆ բանակցությունները չեն դանդաղել, բնականոն ընթացքի մեջ են. Միրզոյան Հիմնանորոգվել է «Զվարթնոց» թաղամասից դեպի Մասիս ձգվող ավտոճանապարհը Հեծանիվով դեպի հաղթանակ. Փարիզը նոր քաղաքապետ ունի ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 23.03.2026

Հայաստանը երջանկության ինդեքսով տարածաշրջանի առաջատարն էՍարալանջի պողոտայի մի հատվածը 90 օրով կփակվիՍիրիայի իշխանություններն արգելել են լցնովի ալկոհոլի վաճառքը Դամասկոսում. ReutersՊետք է ուշադրություն դարձնել խոցելի վիճակում գտնվող խմբերի իրավունքների պաշտպանությանըԲաքվում պահվող մնացած հայերի շուտափույթ ազատ արձակումն ավելի կամրապնդի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը. ՄիրզոյանՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստ 23.03.2026Երևանում կստեղծվի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնՎերջին 5 տարվա մեջ առաջին անգամ դատապարտյալների թիվը 70-ով ավելի է եղել կալանավորվածներիցTRIPP-ի շուրջ ՀՀ-ԱՄՆ բանակցությունները չեն դանդաղել, բնականոն ընթացքի մեջ են. ՄիրզոյանՀիմնանորոգվել է «Զվարթնոց» թաղամասից դեպի Մասիս ձգվող ավտոճանապարհըՀեծանիվով դեպի հաղթանակ. Փարիզը նոր քաղաքապետ ունիՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 23.03.2026Գործընկեր կառույցների հետ աշխատում ենք «Վարդաշեն» ՔԿՀ-ից փախուստի դիմած անձի հայտնաբերման ուղղությամբ. ԳալյանAir Canada-ի ինքնաթիռի բախումից երկու օդաչուն էլ զոհվել ենՈր հասցեներում ջուր չի լինիԻնձ թվում ա, որ տարվա բոլոր օրերն էլ ինձ սպանելու համար հարմար չէն․ Արարատ ՄիրզոյանՀայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան. նախարարՀայաստանում երեխայի համար բռնությունից զերծ առկա են բազմաթիվ խնդիրներ և դրանց հաղթահարումը պետք է լինի առաջնահերթություն. Անահիտ ՄանասյանԹուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն. ՄիրզոյանԻրանը կրկին հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբԱսել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ոչ մի խնդիր չկա՝ չափազանցություն է. ՄիրզոյանՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 20-ից 23-ըCENTCOM-ի ղեկավարը հայտարարել է Իրանի հարձակողական կարողությունների զգալի անկման մասինՔրեական ոստիկանները ապօրինի շրջանառությունից հանել են ավելին քան 4 կգ մեթամֆետամին, հերոին և դեղահաբերԱՄՆ-ի սպառնալիքները հուսահատության դրսևորում ենԵրևանի պարեկները թմրամիջոցի իրացման հերթական դեպքն են բացահայտելՄՍԾ աշխատակիցը կաշառքով նպաստ է ձևակերպել քաղաքացիների համարԴաժան ծեծի ենթարկված մեկամյա երեխայի կյանքը փրկել չի հաջողվելԻսրայելը ներկայացրել է զոհերի և վիրավորների թարմացված տվյալներԱՄՆ պետքարտուղարությունը նախազգուշացում է տարածելԼիբանանի նախագահը դատապարտել է Իսրայելի «չարդարացված» հարվածները կամուրջներինԲուժաշխատողի մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով՝ զինծառայողի մահԹեհրանը պատրաստ է կոշտ պատասխան տալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներինՏարածված լուրը, թե իբր ընտրությունների հենց հաջորդ օրը փակվելու է Մեղրիի ԲԿ-ն, իրականության հետ որևէ աղերս չունի, աբսուրդային է և մոլորեցնող․ ԱՆՀաղթանակ թաղամասում գազ չի լինիԳյումրիում կհիմնանորոգվի 20 երկրորդական փողոցԻրանի միջուկային հնարավորությունները՝ ուղիղ սպառնալիք Եվրոպայի համարՆերկայացվել է վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըՆերառականությունն առաջին հերթին սկսվում է մեր վերաբերմունքից, բայց այն պետք է արտահայտվի մեր գործողություններում․ Անահիտ ՄանասյանՆյու Յորքի Լա Գուարդիա օդանավակայանի տարածքում բախվել են ինքնաթիռն ու հրշեջ մեքենանԻրանը ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության մեջ պաշտպանականից անցել է հարձակողականիԿործանվել է Կատարի ռազմաօդային ուժերի ուղղաթիռըՆԱՏՕ-ի ռազմական հրամանատարության պատվիրակությունը ժամանել է Ուկրաինա Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությանը«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախելՀրավիրում եմ Կառավարություն՝ ուղիղ եթերում պաշտոնապես ներողություն խնդրելու․ Նիկոլ ՓաշինյանԽոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան հայտնվել է մայթինՎահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի նախագահի հետՍպիտակ տան մոտ Կոլոմբոսի արձանն է տեղադրվելԻրանը հայտարարել է, որ կթիրախավորի Ծոցի էներգետիկ և ջրային ենթակառուցվածքները
Հայաստան

Սպասել շուկայի կոլապսին

Նախորդ տարվա ընթացքում ահռելի ծավալներով ներկրված ավտոմեքենաների խնդիրը գնալով ավելի է խորանում և դրա հիմնական պատճառներից մեկն անորոշությունն է։ Ինչպես մնացած ոլորտներում, այստեղ ևս հարցի կարգավորման հստակություն չկա։

Նախորդ երկու տարիներին Հայաստան ներկրված հարյուր հազարավոր ավտոմեքենաների քանակը շուկայում անկանխատեսելի միջավայր է ստեղծել։

Մեքենաների շուկայի զգալի մասը կազմում էր Ղազախստան արտահանվող մեքենաների վաճառքը։ Սակայն ավտոմեքենաների հնարավոր գնորդները՝ ղազախները, այս տարի ավտոշուկա ոտք չեն դրել: Ղազախական կողմը լուրջ խնդիրներ է ստեղծել ավտոմեքենաներ վաճառող հայաստանցիների համար: Պարզվում է, որ հայերն իրավունք չունեին Ղազախստանին մեքենաներ վաճառելու ԵՏՄ մուտք գործելուց հետո՝ անցումային ժամանակահատվածում, դրանք պետք է օգտագործվեին միայն Հայաստանում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների կողմից: Հիմա Ղազախստանի կառավարությունը պահանջում է ղազախներից վճարել մաքսազերծման հին և նոր դրույքաչափերի տարբերությունը։

Արդյունքում ԵԱՏՄ երկրներից այլևս չեն գալիս Հայաստան ավտոմեքենա գնելու։ Ավելին, ըստ լրատվամիջոցներում հրապարակվող տեղեկատվության՝ գնված և արտահանված հայկական համարանիշերով մեքենաների մի մասն արդեն Ղազախստանից հետ են բերվում՝ վաճառողներին վերադաձնելու համար։ Սա շուկայի համար շոկային ցնցում է, որի իրական ծավալները ոչ ոք չի հաշվարկել և իրական պատեկրացումներ չկան։
Որոնք են առաջիկա շոկի հիմնական գործոնները.

1. Փաստ է, որ Հայաստանի ներքին շուկան չունի այս քանակի մեքենաների պահանջարկ, այստեղ այդ ծավալի սպառումը պարզապես անհնարին է։

2. Ավտովաճառաողների մի զգալի հատված մեքենաները ձեռք է բերել փոխառու միջոցների հաշվին՝ վարկ, գրավ, պարտքեր և այլն։
Վաճառել են բնակարաններ և գումար դրել « գործի մեջ», կամ օգտագործել են իրենց վերջին խնայողությունները։

3. Հենց եկավ գույքահարկը վճարելու ժամանակը՝ մարդիկ ստիպված փորձելու են դեմպինգային գներով վաճառել մեքենաները, որպեսզի փակեն վարկերն ու պարտքերը։ Չկա որևէ երաշխիք, հստակ կանխատեսում, որ մեքենաները կվաճառվեն, իսկ ժամանակն անցնում է և փոխառած միջոցների համար պետք է վճարել։

4. Շատերը զգալի գումարներ են վճարում մեքենաները կայանելու համար։

Պատկերացնում էին արդյո՞ք, այս հեռանկարը ՀՀ Իշխանությունները։ Վստահաբար՝ այո։
Ամենայն հավանականությամբ նրանք ողջ նախորդ տարի լռել են բյուջետային աննախադեպ մուտքեր ունենալու և հեղափոխական վիճակագրություն ատանալու համար։ Բայց սա կատարվել է սեփական քաղաքացիների հաշվին,սեփական քաղաքացիներին ակնհայտ կոլապսից հետ չպահելու գնով։

Հիմա պարտավոր են գտնել լուծումներ։ Հիմնվելով վիճագրական տվյալների վրա, կարող ենք փաստել, որ 2019թ. մեքենաների ներմուծման վրա ծախսվել է մոտ 670-680 մլն դոլար՝ գրեթե կրկնակի ավել, քան նախորդ տարիներին։ 2018 թ-ին ներմուծվել էր 362 մլն դոլարի, իսկ 2017 թ-ին՝ 247 մլն դոլարի տրանսպորտային միջոց։ 190 հազար ավտոմեքենաներից յուրաքանչյուրից միջինը մոտ 450 հազար դրամ հարկային մուտքեր են ստացվում, ինչի մասին իր ասուլիսներից մեկի ժամանակ հայտնել էր ՊԵԿ նախագահը։ Ստացվում է, որ միայն ավտոմեքենաների ներմուծումից Հայաստանի պետական բյուջեն անցած տարի ստացել է մոտ 85 մլրդ դրամ, որի շնորհիվ էլ գերակատարվել է բյուջեի եկամուտները։ Բարոյական արդարության խնդիր է ծագում՝ամեն ինչից զատ։

Լուծումներ չգտնելու պարագայում կփլուզվի շուկան, կկործանվեն մեծ թվով ընտանիքներ, կխեղվեն ճակատագրեր, քանի որ շատ դեպքերում պարտքով բերված մեքենաները ոչ թե մեկ-երկուսն են, այլ տասնյակներ ու հարյուրներ։ Մեքենաների ներմուծման համար մարդիկ գրավադրել են իրենց տները։ Մինչդեռ, ներմուծված շուրջ 190 հազար մեքենաների մեծ մասը դեռևս վաճառված չէ, իսկ վարկերի տոկոսների վճարումները պետք է կատարվեն, չխոսելով արդեն մայր գումարի մարման մասին։
Խնդիրներ են ունենալու նաև վարկեր տրամադրած բանկերը։ Թեև նրանց համար ելք ամեն դեպքում կա՝ կբռնագանձեն վարկերի տրամադրման համար գրավ դրված անշարժ գույքը։ Սա նշանակում է, որ շատ մարդիկ կմնան առանց տուն, ինչը սոցիալական լուրջ դժգոհություններ է առաջացնելու։

Գրիգոր Պողոսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»