Մենք չենք կարող լեգիտիմացնել կամ ապալեգիտիմացնել որեւէ բան. Ռուբեն Մելիքյանը՝ «Ոչ»-ի կողմ լինելու մասին
Մենք մեր գործողություններով չենք կարող լեգիտիմացնել կամ ապալեգիտիմացնել որեւէ բան: Այս մասին այսօր՝ փետրվարի 18-ին, ԿԸՀ-ի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով «ՈՉ»-ի քարոզչական խմբին, որին նախաձեռնողներից մեկն ինքն է:
Հարցին, թե արդյոք մասնակցելով հանրաքվեի գործընթացին, իրենք չեն լեգիտիմացնում գործընթացը, նա պատասխանեց. «Լեգիտիմությունը ոչ թե իրավական, այլ քաղաքական կատեգորիա է: Մեր նախաձեռնող խումբը կազմված է բացառապես իրավաբաններից, մարդկանցից, որոնք պրոֆեսիոնալ գործունեությունը են ծավալում:
Չլինելով քաղաքական գործիչներ, մենք չենք կարող այն համակարգում տեղավորվել, որտեղ լեգիտիմության լինել-չլինելու հարցեր կան: Մեր երկընտրանքը ոչ թե լեգիտիմություն-ոչ լեգիտիմությունն է, այլ իրավաչափություն-ոչ իրավաչափությունը: մենք շարունակում ենք պնդել, որ հանրաքվեի գործընթացը ոչ իրավաչափ է եղել, թե բովանդակային, թե ընթացակարգային առումով այս հանրաքվեի նշանակումը հակասահմանադրական է:
Մենք մեր գործողություններով չենք կարող լեգիտիմացնել կամ ապալեգիտիմացնել որեւէ բան: Մենք կարծում ենք, որ այս գործընթացն էլ ավելի մեծ վտանգներ կարող է ունենալ մեր պետականության համար, եթե չձեւավորվի «ոչ»-ի քարոզչության կողմ»:
Ռուբեն Մելիքյանը նշեց, որ իրենց նախաձեռնությունը երկու նպատակ է հետապնդում. «Նախ հնարավորություն տալ մեր այն քաղաքացիներին, որոնք ասելիք ունեն «այո»-ն բացառող բոլոր տարբերակների վերաբերյալ հարթակ ունենալ, իսկ օրենքով «ոչ» քարոզչական կողմին տրամադրվում է հարթակ, առաջին հերթին անվճար եթերաժամերի տեսքով: Երկրորդ՝ այն քաղաքացիներին, որոնք ունեն վերահսկողական մեխանիզմներ, որպես վստահված անձ, որպես հանձնաժողովի անդամ հանդես գալու մասով, հնարավորություն տալ, որ այդ վերահսկողական մեխանիզմները գործադրվեն:
Մենք խոսելու ենք իրավական կողմի մասին: Մենք հետեւելու ենք, որ ամեն դեպքում «ոչ» քարոզչության կողմի մասով ունենանք թշնամանքի, ատելության բովանդակությունից զերծ ուղերձներ: Ակնկալում ենք համարժեք մոտեցում հակառակ կողմից»,-ասաց Ռուբեն Մելիքյանը:


















































Լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին («Աշոտ Երկաթ») կալանավորելու մասին վերաքննիչ դատարանի նորաթուխ դատավոր Տիգրան Սիմոնյանի որոշումն է
ՔՊ թեկնածուներից մեկն ԻԻՀ քաղաքացի՞ է
Քիչ առաջ մի քաղաքացի է ձերբակալվել կապիտուլյանտի քարոզչական հավաքին «Նիկոլ, դավաճա՛ն» գոչելու համար. Մելիքյան
Կապիտուլյանտների այս իշխանությունը երևի որոշել է քարոզարշավը լցնել «աղմուկով ու փոշիով», որ ամեն ինչ լղոզվի
Արդյո՞ք գործ չունենք առնվազն «կասկածելի» դեպքի հետ (լուսանկար). Մելիքյան
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ