Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Ֆրանսիան և կեցցե՛ Գյումրին». Էմանուել Մակրոն «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում. կարևորվել է դիվանագիտական դպրոցների միջև համագործակցության ընդլայնումը Հայաստանը վերահաստատում է ժողովրդավարական ուղին՝ Եվրոպայի խորհրդին անդամակցության 25-ամյակի համատեքստում Մակրոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեսանյութ հրապարակել Քննարկվել են Հայաստան-Սլովակիա ռազմական համագործակցության հեռանկարները Էմանուել Մակրոնի պետական այցը Հայաստան ավարտվել է Ֆրանսիան սիրում է ձեզ. Մակրոն Գրանցվել է 494 դեպք, որից 120-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցմամբ Ռումինիայի կառավարությունը հրաժարական է տվել Ընթանում է «Բացելով Հարավային Կովկասը - նոր տնտեսական հորիզոններ» խորագրով պանելային քննարկումը Միջազգային քրեական դատարանի նախագահ, դատավոր Տոմոկո Ականեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

«Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Ֆրանսիան և կեցցե՛ Գյումրին». Էմանուել Մակրոն«Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում. կարևորվել է դիվանագիտական դպրոցների միջև համագործակցության ընդլայնումըՀայաստանը վերահաստատում է ժողովրդավարական ուղին՝ Եվրոպայի խորհրդին անդամակցության 25-ամյակի համատեքստումՄակրոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեսանյութ հրապարակելՔննարկվել են Հայաստան-Սլովակիա ռազմական համագործակցության հեռանկարներըԷմանուել Մակրոնի պետական այցը Հայաստան ավարտվել էՖրանսիան սիրում է ձեզ. ՄակրոնԳրանցվել է 494 դեպք, որից 120-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթըԷմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցմամբՌումինիայի կառավարությունը հրաժարական է տվելԸնթանում է «Բացելով Հարավային Կովկասը - նոր տնտեսական հորիզոններ» խորագրով պանելային քննարկումըՄիջազգային քրեական դատարանի նախագահ, դատավոր Տոմոկո Ականեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ընդլայնված կազմով հանդիպումըՀայաստանը պայմանագիր է կնքում ֆրանսիական Airbus-ի հետՀայաստան-Ֆրանսիա. ռազմավարական համագործակցություն՝ ռազմարդյունաբերության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներումՍուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի պատերազմի հետազոտությունների համալսարանՕդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանովՄոսկվայի բոլոր օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվելՌազմավարական գործընկերությունը, որը մենք այսօր ստորագրեցինք, ավելի է ամրապնդում այս համագործակցությունըԱՄՆ կինոարվեստի և գիտության ակադեմիան թարմացրել է արհեստական բանականության օգտագործման կանոններըՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի բացման ելույթը «Երևանյան երկխոսություն» 2026 միջազգային համաժողովինԽոսելու եմ Իրանի նախագահի հետ. ՄակրոնՄեղադրյալի հեռավար կրթության շարունակականության վերաբերյալ նախագծի քննարկումՈստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեջ կասկածվող երեք անձիՍուրեն Պապիկյանը պաշտոնական այցով ժամանել է ԼեհաստանԿայա Կալասին Բաքվում ընդունել է Ջեյհուն ԲայրամովըՓաստաթղթերի ստորագումից հետո Ն. Փաշինյանը և Է. Մակրոնը հանդես են գալիս հայտարարություններովՄարտին Գալստյանն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնումՄի նոր փոդքաստ պարտադիր դիտման համարԱռաջարկվում է վերացնել պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումըՑանկանում եմ, որ հարևանները դրսևորեն նույն խիզախությունը, ինչպես դուք, և ձեզ ուղեկցեն խաղաղության ճանապարհինԵՄ-ն ունի մի շարք գործիքներ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելու համար. ԿալասԱդրբեջանի հետ գործընկերությունը երկարաժամկետ նշանակություն ունի, գրել է Իտալիայի վարչապետըՀնարավոր չէ ուղղակի թշնամանքի անջատիչն անջատել և խաղաղության կոճակը սեղմել. Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մասինԵրկիրը կարող է լինել նույն աշխարհագրական կոորդինատների ներքո, բայց աշխարհագրական դիրքը փոխվիԱյս պահը, որ հիմա ապրում ենք, Հայաստանի պահն էՈւկրաինական ԱԹՍ-ները ՌԴ-ին հարվածել են շուրջ 2000 կմ խորության վրաԵՄ-ն Հայաստանին է փոխանցել վիզաների ազատականացման առաջընթացի առաջին զեկույցըՄեղադրյալը դատական նիստի ժամանակ վիրավորել է դատավորինՀայաստանը Հարավային Կովկասում մեր հիմնական հենասյունն է. ԿալլասՈւրախ եմ լինել բարեփոխված ու ժողովրդավարական զարգացման ճանապարհին գտնվող Հայաստանում Վարչապետ Փաշինյանի ելույթը «Երևանյան երկխոսություն» 3-րդ միջազգային համաժողովինԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է անում և հրավիրում է տնտեսվարողներին ներդրումներ անել ՀՀ-ումՋերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. ԱրաղչիՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` Մատենադարանում (լուսանկարներ)ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփոխՀայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբԿեցցե՜ ԵՄ-ի և Հայաստանի բարեկամությունը. Ուրսուլա ֆոն դեր Լայենի գրառումըԵՄ-ՀՀ գագաթնաժողովի արդյունքների ամփւփումը
Վերլուծական

Մյունխենյան դերբի

Մյունխենում կայացած Փաշինյան-Ալիև թոք-շոուն և դրա մեդիա-քննարկումները ստիպում են անել մի քանի հստակեցում։

Նախ՝ արձանագրենք իրողությունը

Հայաստանյան հասարակությունը, այդ թվում՝ Փաշինյանի ընտրազանգվածը, ցանկանում է հասկանալ, թե ինչ է կատարվել, սակայն որևէ օբյեկտիվ վերլուծություն չի ստանում։ Ընդհանուր անվտանգությանը վերաբերող հարց է, որն անհանգստացնում է բոլորին՝ անկախ քաղաքական հայացքներից։

Հասարակական քաղաքական գործիչները սուր հարձակման անցան, մի մասը՝ հիմնավոր, մի մասը, անկախ արդյունքից, միևնույն է դա անելու էին։

Ադրբեջանի մեդիա տարածքը և հանրային կարծիքի հարթակները հեղեղված են Ալիևի «փառահեղ հաղթանակի» գովքով։ Դրան միացել է ողջ հանրային դաշտը, պետական մեքենան, մտավորականությունը, երիտասարդությունը։ Ադրբեջանը այս օրերին ապրում է դրանով։

Հայկական մեդիադաշտում հայտվեցին հատվածներ` Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի և Լ. Տեր-Պետրոսյանի ելույթներից և, կախված լրատվամիջոցի նախընտրությունից, դրանցից յուրաքանչյուրը համարվեց մաստեր-կլաս։ Հայկական միտքը դարձյալ ապրում է անցյալում, և հատուկենտ էին դեպի ապագա (գոնե կարճաժամկետ) ուղղված վերլուծությունները։ Մեզ թվում է, թե առաջիկա բանակցությունները, սրացումները, լուծման տարբերակները լինելու են անցյալում։ Սա կենսունակ վիճակ չէ։ Սրա մասին արժե շատ լուրջ մտածել։

Իրականում որտեղ է խնդիրը

Իրականում ճակատագրական որևէ ձախողում չի եղել, և պետք չէ դա սարքել առանցք։ Խնդիրը շատ ավելի խորն է ու այլ տեղում։ Իրականում Ալիևը նույնպես ոչնչով չփայլեց և թողնում էր գավառական մտածողությամբ և, ամենակարևորը, իր անելիքը չիմացող նախագահի տպավորություն։ Նա նոր չէ այս թեմայի մեջ, բայց չկարողացավ ամուր տրամաբանական առանցք սարքել և հաղթել փորձի վրա։ Իրականում հենց դրա ռիսկն էր շատ բարձր։

Մյունխենից հետո Փաշինյանի թիմն անցել էր ընդհատակ. փառավոր խորհրդարանական 88-ից բան չէր մնացել, «սահմանադրապաշտ 37-ից» մեկը մի կապակցված միտք չասեց։

Նրանք չկարողացան պաշտպանել իրենց իսկ լիդերին։ Սա միայն Փաշինյանի ողբերգությունը չէ, սա նշանակում է, որ երկրում չկա քաղաքական մեծամասնություն, քաղաքական համակարգ, քաղաքական միտք և, հետևաբար, չկա ավելի խոշոր ձախողումներից այս և այլ հարցերում խուսափելու երաշխիքներ։ Սրա մասի՛ն է պետք շատ լուրջ անհանգստանալ։ Հենց կենցաղային պետության այս վիճակն է մեր ամենամեծ ռիսկը։ Սա նշանակում է, որ այսօրվա քաղաքական միտքը, ռեսուրսը չի կարող երկիրը առաջ տանել։

Հիմա՝ նախկին նախագահների մասին։ Հայր և որդի Ալիևները տասը և ավելի տարիներ Քոչարյանի օրոք իրենց պահել են զուսպ, կաշկանդված և միշտ՝ պարտվածի հոգեբանությամբ։ Ե՞վ...։ Հիմա Քոչարյանն անազատության մեջ է։

Ս. Սարգսյանը մյունխենյան այս ձևաչափը միշտ մերժել է։ Եվ հավանաբար եղել է ճիշտ։ Դա իսկապես ծուղակ է՝ Արցախում պետականություն կայացրած, անվտանգության գոտի ստեղծած հայակական կողմի համար։ Մենք այդտեղ լուծելու ոչ մի խնդիր չունենք։

Այդտեղ ոչ մի լուրջ բան քննարկել և համաձայնել հնարավոր չէ, դա միայն ու միայն հաջորդ օրը սեփական երկրի լսարանի առաջ հաղթանական կեցվածքի համար է։ Դրսի լսարանի համար սա իսկապես «Մյունխենյան դերբի է», շոու, հետխորհրդային երկու երկրների ղեկավարների սպարինգ հարթակ։ Ալիևին դա պետք էր՝ գնաց։ Հայաստանին ընդհանրապես պետք չէր, բայց ոչ ոք չբացատրեց Փաշինյանին, որ պետք չէ։

Մենք Ադրբեջանի հետ առճակատման մեջ ենք՝ լինել -չլինելու խնդիր ունենք։ Եվ հաղթելու է այն կողմը, ով արագ կգնա մոդեռնիզացիայի, կդառնա ավելի ժամանակակից պետություն, առողջ քաղաքական մտքով, առողջ հասարակությամբ։ Բոլոր նրանք, ովքեր երկրի ներսում սա ընդունում են, բնական դաշնակիցներ են՝ անկախ այս պահի թվացյալ քաղաքական տարաձայնություններից։ Պետք է առաջ գնալ։

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»