Երեւանում կանցկացվի լրագրողների միջազգային ֆուտբոլային մրցաշար
Երեւանի «Փյունիկի» մարզադպրոցի արհեստական խոտածածկով դաշտում հունիսի 3-ին (մեկնարկը՝ ժամը 10:30-ին) կանցկացվի լրագրողների միջազգային ֆուտբոլային մրցաշար։ Հանդես կգան լրագրողական թիմեր Գերմանիայից, Լեհաստանից, Լիտվայից, Վրաստանից, Բելառուսից, Ռուսաստանից, իսկ Հայաստանը կներկայացնեն լրագրողների հավաքականն ու Գյումրիի լրագրողների թիմը:
Խաղերն անցկացվելու են ֆուտբոլային դաշտի մեկ քառորդի հատվածում, զուգահեռաբար 4 խաղադաշտում։ Բոլորը թիմերը մրցելու են միմյանց հետ։ Հանդիպման տեւողությունը 15 րոպե է, յուրաքանչյուր խաղից հետո կլինի 10 րոպե ընդմիջում, իսկ չորրորդ խաղից հետո՝ 30 րոպե։ Խաղերը կսպասարկեն Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարները։
Միջոցառման կազմակերպիչն է Հայկական Օն-լայն լրատվամիջոցների եւ լրագրողների ասոցիացիան, գլխավոր հովանավորն է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, հովանավորը՝ Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը։
Միջոցառումը բաց է երկրպագուների եւ լրագրողների համար։
Լրագրողների միջազգային մրցաշարերն ավանդական բնույթ են կրում եւ անցկացվում տարբեր երկրներում։ Դրանք նպաստում են լրագրողների համերաշխության ամրապնդմանը եւ գործնական կապերի հաստատմանը։
Ֆուտբոլի Հայաստանի լրագրողների հավաքականը ձեւավորվել է 2014-ին մի շարք ԶԼՄ-ների ֆուտբոլասեր աշխատակիցների կողմից: Թիմն այս ընթացքում հասցրել է մի շարք պաշտոնական, ընկերական եւ բարեգործական մրցաշարերի եւ խաղերի մասնակցել։ Թիմում ընդգրկված են առաջատար ԶԼՄ-ների ղեկավարներ, լրագրողներ, օպերատորներ եւ այլ աշխատակիցներ։
2016թ․ սեպտեմբերի 9-ից 11-ը Հայաստանի հավաքականը մասնակցեց Լիտվայի Լրագրողների միության կողմից Դրուսկինինկայ խաղաքում կազմակերպված լրագրողների միջազգային ֆուտբոլային մրցաշարին եւ 10 թիմերի պայքարում գրավեց երրորդ տեղը։ Մրցաշարի ավարտին կայացած ընդունելության ընթացքում մասնակից թիմերը ցանկություն հայտնեցին Հայաստան այցելելու եւ հաջորդ մրցաշարն Երեւանում անցկացնելու վերաբերյալ։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ