Նարեկ Սամսոնյանը մեղադրյալի դատաիրավական կարգավիճակ չի կարող ունենալ, դատաիրավական կարգը հաղթահարված չէ. պաշտպան (տեսանյութ)
Նարեկ Սամսոնյանը մեղադրյալի դատաիրավական կարգավիճակ չունի, թեև քննիչը փորձում էր ամեն կերպ այդ կարգավիճակին բնորոշ գործողություններ կատարել: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՔԾ՝ մեղադրյալի կարգավիճակով հրավիրաված, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը:
«Մենք մեր առարկություններով և փաստերով փաստեցինք, որ մեղադրանքի էությունը, բնույթը հիմքերը չպարզաբանելու պայմաններում մեղադրանք առաջադրելու դատավարական կարգը չի հաղթահարվել, հետևաբար նա որպես մեղադրյալ չէր կարող հարցաքննվել: Բնականաբար, մենք նաև ինքնաբացարկ հայտնեցինք քննիչին»,- մանրամասնեց Գեորգի Մելիքյանը:
Նա նշեց, որ միաժամանակ հանդես են եկել հայտարարությամբ, որ քննիչը պարտավոր է ինքնաբացարկի միջնորդությունը քննարկել, պաշտպանության իրավունքի խախտումը վերացնել, որպեսզի հնարավոր լինի հաջորդական փուլերին անցնել:
«Քննիչը արհամարհեց և ոտնատակ տվեց հայոց քրեական դատավարության ամբողջ ընթացակարգը»,-ընդգծեց նա և հավելեց, որ իշխանությունները ՀՔԾ-ի հետ կապված լուրջ անելիքներ ունեն, քանի որ այստեղ օրենք գոյություն չունի:
Մանրամասները՝ տեսանյութում


















































Մենք պատմական բացասական օրեր ենք ապրում. Լիկա Թումանյան
Նարեկ Սամսոնյանի քրեական գործը կարող ենք դիտարկել որպես հիբրիդային. Արսեն Բաբայան
Սա ուղղակի Նիկոլ Փաշինյանի ցուցումով տեղի ունեցող գործընթաց է. Նարեկ Սամսոնյան
Նիկոլի նպատակը հանրաքվեն չէ, այլ սպառնալիքով հրաժարականներ ստանալը․ Սամսոնյան
«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը