Մենք պետք է երկար աշխատանք տանենք հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում առաջընթացի համար․ Մերկել
Մեծապես ուրախ եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Գերմանիայում ողջունել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից առաջ ասաց ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը։
«Մենք այսօր խոսելու ենք մեր երկկողմ հարաբերությունների խորացման մասին։ Հայաստանում ներկայումս մեծ փոփոխություններ են տեղի ունենում, մեծ փոփոխություններ են ակնկալվում իրավական համակարգում, որն այդքան էլ հեշտ գործընթաց չէ, բայց մենք հաջողություն ենք ցանկանում ձեր այդ քայլերում։ Մեր հարաբերությունները ինտենսիվացել են, կարող եմ ասել, որ երբ Հայաստանում էի, շատ էի ոգևորված ԹՈՒՄՈ կենտրոնով և վերջերս ստորագրվեց համաձայնագիր մեզ մոտ ԹՈՒՄՈ կենտրոն ստեղծելու համար, և այս տարվա աշնանը Բեռլինում կբացենք ԹՈՒՄՈ կենտրոն։
Անցյալ տարվա հոկտեմբեր ամսին մենք ունեցանք նաև տնտեսական ֆորում, որը մի նոր ճյուղ է բացել գերմանա-հայկական հարաբերություններում։ Մենք շնորհակալություն ենք հայտնում, որ Հայաստանը շատ ինտենսիվ մեզ հետ համագործակցում է Աֆղանստանում մեր առաքելությունում։ Մենք պետք է երկար աշխատանք տանենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում առաջընթաց ունենանք, դա լինելու է այսօրվա մեր քննարկման թեման»,-նշեց նա։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...