Հասարակությո՛ւն, քաղաքացի՛, Պողո՛ս, արթնացի՛ր… Յո՞ երթաս…
Ընդամենը 48 օրերի ընթացքում 12 սպանությունների և ինքնասպանությունների աննախադեպ շարան Հայոց բանակում… Եվ այս ողբերգությունը հայրենիքիդ սահմանը պահող զինվորի գնդակից, սեփական տանը, զինակցից…
Բանակը հասարակության մեջ տիրող բարքերի, հարաբերությունների, տրամադրությունների իրական հայելին է: Իսկ այսօր այդ հայելու արտացոլանքը պրկված է վերջին մեկ ու կես տարվա ընթացքում հասարակության մեջ կուտակված աննախադեպ թույնով, ատելությամբ, չարությությամբ: Այո՛, աննախադեպ… Ամենօրյա ռեժիմով գերագույն-գլխավորի կողմից ատելությամբ հնչեցրած` ասֆալտին փռելու, պատերով տալու, թաթիկները կտրելու հրահանգ-հրովարտակը, իրեն ոչ հնազանդ-խամաճիկ դատավորներին վնգստացող, իսկ Սահմանադրական դատարանի նախագահին` պահապան շուն անվանող, դատարանները քրեական ենթամշակույթի ձևաչափով շրջափակող, իսկ այս հանցագործությունների դեմ պայքարողներին` շնաբարո վնգստացող դուրսպրծուկներ անվանող պետության թիվ մեկ ղեկավարի այս ուղերձն ու անձնական հարցերը վարչապետավարի լուծելու բանաձևն է իր հետ բանակ տանում զինվորը… Փամփուշտների հետ փամփուշտակալում լցնում է նաև գերագույն-գլխավորի կողմից փաթեթավորված թույնը, ատելությությունն ու չարությանը: Ե՞վ… 48 օրերի ընթացքում 12 սպանված և ինքնասպանված… Սա ընդամենը հետևանք է, պատճառը` զորակոչվողի հետ ուղարկված այդ մահաբեր ծանրոցն է…
Ատելությամբ պրկված ներկա մթնոլորտը ստեղծողին ու սնուցողին ճանաչելով՝ հաճախ եմ ինքս ինձ հարց տալիս` լա՛վ, որտեղից այս մարմնի մեջ այդքան չարություն, ատելություն, թույն, սադիզմ.. Արդեն մարսե՞լ է իր իսկ կողմից հրահրած մարտի մեկի 10-ը երիտասարդների արյունը… Բավարարված չէ՞… Չհագեցա՞վ…
Հ.Գ. Չնայած, պատմությանը հայտնի են դեպքեր, երբ հոգեկան որոշակի շեղումներ ունեցող կերպարներ, իրենց դիվային ցանկություններին հագուրդ տալով, այրել են քաղաքներ ու տաճարներ, սանձազերծել համաշխարհային պատերազմ…


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...