Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիր ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Կուբայի պետական ընկերությունների դեմ Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ հոգեբանական ապրումների ու փրկարարի առաքելության մասին QatarEnergy-ն պատրաստվում է գործունեության բնականոն հուն վերադառնալուն Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին Թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտվել Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն Փարիզում այսօր կանխատեսվում է մինչեւ 41°C. եղանակային «կարմիր» վտանգ` Եվրոպայում Բրյուսելում ընդունել են «Թալիբան»-ի պատվիրակությանը 30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայիցՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Կուբայի պետական ընկերությունների դեմՋրասուզակ Վահե Մելքոնյանը՝ հոգեբանական ապրումների ու փրկարարի առաքելության մասինQatarEnergy-ն պատրաստվում է գործունեության բնականոն հուն վերադառնալունՄունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցինԹմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտվելՍտեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարությունՓարիզում այսօր կանխատեսվում է մինչեւ 41°C. եղանակային «կարմիր» վտանգ` ԵվրոպայումԲրյուսելում ընդունել են «Թալիբան»-ի պատվիրակությանը30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համարԿասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՀուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազիՀակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու հերթական դեպքերըՏիչինայի փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել արգելափակումից․ նա հոսպիտալացվել էՎահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնումՏավուշի մարզի տարբեր բնակավայրերում գազանջատումներ կլինենԱՄՆ Սենատն Իրանի դեմ Թրամփի ռազմական լիազորությունների սահմանափակող բանաձև է ընդունելՇախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլԱՄՆ-ում մեկնարկել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների հերթական փուլը. Times of IsraelՄունդիալ-2026. Պորտուգալիան խոշոր հաշվով հաղթեց ՈւզբեկստանինCAFSEP ծրագրի շրջանակում` այցեր ՀՀ Շիրակի և Տավուշի մարզերի ընտրված բնակավայրեր Ֆրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգիցՊապոյանը ՀՀ-ում ԵՄ դիվանագիտական ներկայացուցիչների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանումների ընդլայնման հարցերըՏեղի է ունեցել Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խորհրդի նիստըՁերբակալվել է Ավետիք ՉալաբյանըԲրյուսելում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման հարցերՄիգրացիոն ոլորտի բարեփոխումների շրջանակում՝ ՀՀ մի շարք բնակավայրերում կառուցվում են սպասարկման նոր գրասենյակներԱդրբեջանի տարածքով տարանցմամբ ցորենի հերթական խմբաքանակն է ուղարկվել ՀայաստանՍևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 միլիարդ եվրոՈւկրաինայի հարվածները ՌԴ քաղաքացիական ենթակառուցվածքներին չեն կարող ազդել ռազմաճակատի իրավիճակի վրա. ՊուտինՀայաստանն ու ԵՄ-ն ստորագրել են մտադրության նամակներ սահմանային և ճանապարհային ծրագրերի վերաբերյալՀունիսի 22-23-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտվել են 126 հանցագործությունՊապիկյանը «Զառ» ուսումնական կենտրոնում դիտարկել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքըԿարևորվել է անչափահասների իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային համագործակցության դերըՔննարկվել են Հայաստանի ու Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցերՀայաստանում կա արդարադատության հսկայական պահանջ, և այն իրականացվելու է. Ռուբինյանի ելույթը ԵԽԽՎ-ումՈվքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից. մանրամասներ«Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթը» Հայաստանի համար կարևոր հարթակ է՝ ներկայացնելու երկրի բնապահպանական օրակարգըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՀամբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսինՔաղաքապետարանում կանայք հետ չմնացին տղամարդկանցից (տեսանյութ)Հատուկ պահ Նորվեգիայի հավաքականի խաղացողների եւ երկրպագուների միջեւ (տեսանյութ)Քաղաքական գործիչներն ու ուժերը իրավապահների խոշորացույցի տակԳյումրին մեծ ճանապարհաշինության շեմին է․ մեկնարկել են լայնածավալ նախապատրաստական աշխատանքները3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կարծիք

ՍԴ դատավորներին կաշառելու օրենքի ընդունման ընթացքում թույլ տրված բազմաթիվ իրավախախտումների վերաբերյալ գրությունն ուղարկել եմ ՀՔԾ. Արսեն Բաբայան

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով իրավական որոշակիության, օրենքի առաջ բոլորի հավասարության, լեգիտիմ ակնկալիքի սկզբունքներին: Նա մասնավորապես մեկ օրինակի վրա ներկայացրել է, թե ինչ է նշանակում պետությունից իրավաչափ ակնկալիքը և որն է դրա խախտումը: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Երբ խոսում եմ իրավական որոշակիության, օրենքի առաջ բոլորի հավասարության, լեգիտիմ ակնկալիքի և շատ այդպիսի կարևորագույն սկզբունքների մասին ենթադրում եմ որ շատերը դրանք առանձնապես չեն կարևորում և համարում են սոսկ մասնագիտական գեղեցիկ տերմիններ:

Հիմա փորձեմ մեկ օրինակի վրա ավելի հանրամատչելի ներկայացնել, թե ինչ է նշանակում պետությունից իրավաչափ ակնկալիքը և որն է դրա խախտումը:

Վերջերս Հատուկ քննչական ծառայությունը հրապարակեց տեղեկություն այն մասին, որ Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառման հիման վրա հարուցվել է քրեական գործ: Հիշեցնեմ, որ այդ գրառմամբ Նարեկ Սամսոնյանը հղում անելով իր աղբյուրին (առանց դրա բացահայտման) պատմել էր մի արարքի մասին, որը պարունակում էր ենթադրյալ հանցավոր արարքի մասին տեղեկություններ: Խոսքը հայտնի սև իկռայի հրապարակմանն է վերաբերվում:

Նարեկ Սամսոնյանն ընդամենը հրապարակել էր, որ լսել կամ իմացել է այդպիսի բան, որ տեղի է ունեցել ինչ-որ արարք: Սամսոնյանը չէր ներկայացրել ենթադրյալ արարքի մասին որևէ փաստական տվյալ: Չէր ներկայացրել որևէ այնպիսի տեղեկություն, որը, իմ համոզմամբ, առիթ կհանդիսանար քրեադատավարական ընթացակարգերով տեղեկությունը ստուգելու համար:

Այդ պատմությունից առաջ, ինչպես հիշում եք, ես 7 թերթից բաղկացած գրություն էի ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին, որտեղ 7 էջ ներկայացրել էի բոլոր այն փաստական հանգամանքները, որոնք, իմ համոզմամբ, վկայում են հանցագործության մասին: Խոսքը ՍԴ դատավորներին կաշառելու հայտնի օրենքի ընդունման ընթացքում թույլ տրված բազմաթիվ իրավախախտումներին էր վերաբերվում:

Կզարմանաք իմանալով, թե ինչ է արել գլխավոր դատախազությունը:

Դատախազությունն ընդամենը 1 գրությամբ վերադարձրել է իմ գրությունը, որն ինչպես ասեցի բաղկացած էր 7 թերթ փաստական տվյալներից: Դատախազությունը գրությամբ ինձ հայտնել է, թե իբր ներկայացված գրությամբ ես չեմ հայտնել կոնկրետ հանցագործության մասին փաստական տվյալներ:

Վստահ եմ հիշում եք այդ գրությունը, որտեղ ամենայն մանրամասնությամբ, համապատասխան հղումներով ու փաստերի ներկայացմամբ հիմնավորվել էր բոլոր խախտումները (աղբյուրը՝ http://ncac.am/?p=374):

Հենց սա է ոչ իրավաչափ գործողությունները, երբ մի հրապարակման հիման վրա, որը չի էլ արտահայտում որևէ կոնկրետ տեղեկություն, քրեական գործ են հարուցում, իսկ մասնագիտական փաստաթուղթը վերադարձնում են մեկ գրությամբ, որի իրավունքն էլ իրականում չունեն:

Ուզում եմ վերջում տեղեկացնել, որ հիմք ընդունելով ՀՔԾ-ի արդեն հայտնի պրակտիկան (Ն․Սամսոնյանի գրառման) նույն գրությունն ուղարկել եմ ՀՔԾ պետին: Ակնկալում եմ, որ ՀՔԾ-ն քրեադատավարական պատշաճ ընթացքով կլուծի հարցը»: